Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը փոխանցում են իրանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ժամանակ նախարարները քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային որոշ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Գազայի հատվածում պատերազմի վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը բարձր են գնահատել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների աճի դինամիկան։