04-12-2025 / 12:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում․ մարտի 16

2020/03/16 17:03
Իրան

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրանում իրավիճակն այսպիսին է.

• Վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1053-ով՝ կազմելով 14991։

•  Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 129 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 853։

•  Ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 406-ով՝ կազմելով 4996։

• Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (200 դեպք) և Սպահանում (118 դեպք)։ Մնացյալ նահանգներում երկնիշ, իսկ 7 նահանգում միանիշ ցուցանիշ է արձանագրվել:

•  Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 35 նոր դեպք։ Երեկ 36 էր։

• Վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 19 դեպք, երեկ 84 էր։

•  Քաղաքացիների այցերը հիվանդանոցներ նվազեցնելու և առողջ քաղաքացիներին կորոնավիրուսով վարակվելու վտանգից զերծ պահելու նպատակով Իրանում գործարկվել է salamat.gov.ir կայքը։ Քաղաքացիները մուտք են գործում այդ կայք և լրացնում իրենց անձնական տվյալները։ Համակարգ մուտք գործելուց հետո քաղաքացին լրացնում է ներկայացվող հարցաշարը: Պատասխաններից հետո համակարգը ցույց է տալիս՝ արդյոք քաղաքացու մոտ առկա է կորոնավիրուսի ախտանշաններ, թե ոչ։ Եթե համակարգը ցույց է տալիս, որ առկա են ախտանշաններ, ապա համապատասխան շրջանի հիվանդանոցից կապվում են քաղաքացու հետ և համապատասխան ցուցումներ տալիս։ Օրվա ընթացքում միայն մեկ անգամ է հնարավոր մուտք գործել համակարգ և լրացնել տվյալները։

•  Իրանի նախագահը թեև հայտարարել է, որ համաճարակի պիկն արդեն անցնում է, քաղաքացիներին կոչ է արել դուրս չգալ տներից և ճամփորդել խիստ անհրաժեշտության դեպքում։ Իրանի միջնահանգային և միջքաղաքային անցակետերում քաղաքացիները ջերմաչափվում են, կասկածելի ախտանշաններով քաղաքացիները հոսպիտալացվում են կամ պահանջում են ինքնամեկուսացվել։

•  Իրանի ոստիկանությունն այս օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ սոցիալական ցանցերում կեղծ տեղեկատվություն և տեսանյութեր հրապարակելու համար տարբեր նահանգներում երկու տասնյակից ավել քաղաքացու է ձերբակալել։

•  Սոցիալական ցանցերում այս օրերին տարբեր օգտատերեր տեղեկատվություն էին հրապարակում, թե ալկոհոլը իբր նպաստում է վարակների կանխարգելմանը։ Վերջին օրերին ալկոհոլ օգտագործելու հետևանքով Իրանում մահացել է 134, իսկ թունավորվել՝ 1021 քաղաքացի։ Այժմ Իրանի հեռուստաընկերությունները սոցիալական հոլովակներ են տարածում՝ քաղաքացիներին իրազեկելով, որ ձեռնպահ մնան ալկոհոլ օգտագործելուց։

•  Բենզալցակայաններում ևս արգելվել է կանխիկ վճարումներ կատարել, դրանք կամ պետք է փոխանցումով, կամ քարտերի միջոցով կատարվեն։

•  Իրանի դատական իշխանության ղեկավարը 83 հազար բանտարկյալի ազատ արձակման մասին հայտարարություն է արել։

•  Կորոնավիրուսից մահացել է Իրանի փորձագետների խորհրդի (88 անդամ ունեցող այդ կառույցը հոգևոր առաջնորդ է ընտրում) անդամ Սեյյեդ Հաշեմ Բոթհայի Գոլփայեգանին։

Նախորդ Լուրը

Մարտի 18-ից կարգելվի օտարերկրացիների մուտքը Վրաստան

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Ռուսաստանը դադարեցնում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

Այլ Լուրեր

Իրան

Իրանցի հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

02/12/2025
Իրան

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնականի հետ

02/12/2025
Իրան

Թեհրանում չափազանց կարևորում են Իրանի ներկայությունը Սյունիքում

01/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Ռուսաստանը դադարեցնում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)