09-07-2026 / 03:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենը քննադատել է Նեթանյահուին՝ Գազայում նրա մոտեցումն անվանելով «սխալ»

2024/04/10 13:36
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Ջո Բայդենը Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի մոտեցումն անվանել է «սխալ»՝ քննադատելով Իսրայելին հակամարտության ընթացքում ձեռնարկած քայլերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի շուրջ Բայդենը խոսել է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքի հետ։

«Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է, սխալ է։ Ես նրա մոտեցման հետ համաձայն չեմ», – ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը դարձյալ իր վրդովմունքն է հայտնել Իսրայելի կողմից հումանիտար աշխատողների ավտոշարասյանը հասցրած հարվածի առնչությամբ, որի հետևանքով բարեգործական կազմակերպության 7 աշխատող էր զոհվել։

«Ես հորդորում եմ, որ իսրայելցիները պարզապես հրադադարի կոչ անեն, թույլ տան հաջորդ վեց, ութ շաբաթվա ընթացքում սննդամթերքի և դեղորայքի ամբողջական հասանելիություն», – ասել է Բայդենը հարցազրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահն ապրիլի 1-ին տեղի ունեցած հարվածից օրեր անց Նեթանյահուի հետ զրույցում սպառնացել էր, որ Վաշինգտոնի հետագա աջակցությունն Իսրայելին կարող է կախված լինել հումանիտար աշխատողներին և քաղաքացիական անձանց պաշտպանելու ուղղությամբ Իսրայելի ձեռնարկած կոնկրետ քայլերից։

Ըստ Reuters գործակալության՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր Իսրայելն ավելի շատ ամերիկյան արտաքին օգնություն է ստացել, քան որևէ այլ երկիր՝ չնայած վերջին երկու տարիների ընթացքում տարեկան օգնության քանակը նվազել է Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության պատճառով։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 200-ը։

Նախորդ Լուրը

Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ խոսնակ. «Հրվ. Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ»

Այլ Լուրեր

Անվտանգություն

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

08/07/2026
ԱՄՆ

Ռյուտեն Իրանի դեմ ԱՄՆ նոր հարվածներն անվանել է «բացարձակապես անհրաժեշտ»

08/07/2026
ԱՄՆ

Թրամփ. ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և կքննարկի F-35-ների վաճառքի հարցը

08/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ խոսնակ. «Հրվ. Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

08/07/2026

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

08/07/2026

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

08/07/2026

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

08/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)