Իսրայելի զինված ուժերը Գազայում դպրոց են թիրախավորել՝ պնդելով, որ այդտեղ է տեղակայված եղել ՀԱՄԱՍ-ի մի միավորում:
ՀԱՄԱՍ-ը հերքել է, որ Գազայում գտնվող ՄԱԿ-ի դպրոցի տարածքում խմբավորման զինյալներ են թաքնվել: Պաղեստինյան ԶԼՄ-ներն իրենց հերթին հաղորդում են, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 32 անձ, ովքեր ապաստան են գտել դպրոցի տարածքում:
«Օկուպացիան [խմբ.՝ Իսրայելը] որոշել է ստել հասարակությանն՝ օգտագործելով կեղծ հորինված պատմություններ, որպեսզի արդարացնի այն դաժան հանցագործությունը, որն իրականացրել է տասնյակ տեղահանված մարդկանց նկատմամբ», – հայտարարել է ՀԱՄԱՍ-ը:
Իր հերթին Իսրայելի ԶՈՒ-ն հայտնել են, որ մինչ իսրայելական կործանիչների հարվածը, քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը։