Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է կայացել:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաղստանի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները։
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին զոհվածների առնչությամբ, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։