06-07-2026 / 18:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները

2024/08/01 16:26
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

 Monumentwatch.org կայքն ահազանգում է, որ ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի «վերակառուցման աշխատանքներ»:

Դա շատ լավ երևում է Ստեփանակերտում աշխատող շինարարների կողմից տեղադրվող տեսանյութերում, որտեղ Ազատամարտիկների պողոտայի շենքերից շատերը շինարարական տախտակամածներով են պատված: Ադրբեջանական ‹‹վերակառուցման›› է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Տեսանյութերից երևում է, որ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական փողոցների վրայի շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները՝ ցուցանակները, գովազդները, փողոցների անունները:

Նման վերակառուցումներից հետո շենքերը սովորաբար ձեռք են բերում նոր գործառույթ: Այս վտանգը սպառնում է Ազատամարտիկների պողոտայում գտնվող մշակութային հաստատություններին, որոնք վերակառուցվում են առաջին հերթին: Նման դեպքում անհայտ է մնում այդ շենքերի ամբողջ գույքի՝ գրքերի, արխիվային նյութերի, ցուցադրությունների և այլնի ճակատագիրը: Նման վերակառուցումներից հետո անհետանում են նաև այդ շենքերի մոտ, փողոցում տարբեր տարիներին կանգնեցված մշակութային փոքր կոմպոզիցիաները: Այսպես, Արցախբանկի կենտրոնական մասնաշենքի գործառույթային փոփոխությունից հետո անհետացավ քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից հեղինակած նռան ծառ պատկերող կոմպոզիցիան:

Նախորդ Լուրը

Ի՞նչ արձագանք գտավ «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի սպանությունը Թուրքիայում. թուրքագետը մանրամասնում է

Հաջորդ Lուրը

Բայրամովը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ-ի Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026
Միջազգային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026
Մերձավոր Արևելք

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026
Հաջորդ Lուրը

Բայրամովը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ-ի Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)