04-12-2025 / 21:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փոխադարձ մեղադրանքներ. Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպեցին բանավեճի ժամանակ. BBC

2024/09/11 12:17
Uncategorized @hy

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ անցկացրել են իրենց առաջին և, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճը ABC News-ի ուղիղ եթերում, գրում է  BBC-ն։ Բանավեճը տեղի է ունեցել ընտրությունից երկու ամիս առաջ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Քաղաքական գործիչները, պատասխանելով ABC-ի հաղորդավարների հարցերին, քննադատել են միմյանց և մեղադրել ստելու համար։

Հարցերը վերաբերել են ԱՄՆ տնտեսությանը, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակին, միգրացիայի խնդրին:

Քամալա Հարիսը խոստացել է օգնել փոքր բիզնեսին, երիտասարդ ընտանիքներին և լուծել բնակարանային ծախսերի խնդիրը։ «Այն ամենը, ինչ մենք՝ դեմոկրատներս, արել ենք, դա  Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը մաքրելն է»,- ասել է Հարիսը։

Թրամփն իր հերթին դեմոկրատներին է մեղադրել ԱՄՆ-ի «սարսափելի տնտեսության» համար, որի պատճառը գնաճն է: Չորս տարում, ինչպես Թրամփն է ասել, դեմոկրատները «քանդեցին տնտեսությունը»։

Պատասխանելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին հաղորդավարի հարցին՝ Թրամփը կրկնել է, որ հարձակումը չէր լինի, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը։

Հարիսն էլ կրկնել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն կարևոր է, թե ինչպես է դա անում։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, Թրամփը հայտարարել է, որ պատերազմը պետք է ավարտվի՝ պնդելով, որ եթե ինքը լիներ նախագահ, «Ռուսաստանը երբեք չէր ներխուժի Ուկրաինա»։

Հարիսը, դիմելով իր հակառակորդին, ասել է. «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ շնորհակալ են, որ դուք այլևս նախագահ չեք»: Ըստ Հարիսի, եթե Թրամփը լիներ նախագահ, Պուտինը «հենց հիմա նստած կլիներ Կիևում՝ նայելով մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»։

Բանավեճի ժամանակ թեկնածուները պատասխանել են նաև ամերիկացիներին անհանգստացնող խնդրին՝ միգրացիային: Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում անվտանգության իրավիճակը վատթարացել է անօրինական միգրանտների պատճառով։ Նրա խոսքով՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը «միլիոնավոր միգրանտների և հանցագործների» թույլ է տվել մուտք գործել երկիր։ Նախկին նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են «ամուր սահման և ամուր պատեր»։

Փոխնախագահ Հարիսն էլ Թրամփին մեղադրել է արգելափակելու համար այն օրենսդրությունը, որը սահմանապահ ծառայությանը ավելի շատ անձնակազմ կտար՝ թիրախավորելու անդրազգային հանցավոր կազմակերպություններին, որոնք վաճառում են զենք, թմրամիջոցներ և մարդկանց:

Ազգային հարցումները ցույց են տալիս, որ թեկնածուների միջև տարբերությունը դեռ շատ փոքր է։ ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերին։

Նախորդ Լուրը

ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները համագործակցության համար նոր դռներ են բացում․ Դարսալիա

Հաջորդ Lուրը

Պուտինը պահանջում է, որ ռուսական կործանիչներն իրեն ուղեկցեն Թուրքիա․ հայտնի են դարձել ՌԴ նախագահի՝ Անկարա այցի նախապայմանները

Այլ Լուրեր

Uncategorized @hy

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները

20/11/2025
Uncategorized @hy

Երևանը՝ աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում

17/11/2025
Uncategorized @hy

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է Վրաստանում բեռնատար ինքնաթիռի կործանման մասին լուրերը

11/11/2025
Հաջորդ Lուրը

Պուտինը պահանջում է, որ ռուսական կործանիչներն իրեն ուղեկցեն Թուրքիա․ հայտնի են դարձել ՌԴ նախագահի՝ Անկարա այցի նախապայմանները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)