20-05-2025 / 20:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Ա․-ն և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

2024/11/04 09:29
Արցախ, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Նոյեմբերի 1-ին կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի և ԱՄՆ նախկին նախագահ ու ներկա նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Զրույցի ընթացքում Թրամփն իր ամբողջական զորակցությունն է հայտնել Արցախի հարցին և տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատմանը։ Նա նաև ջերմորեն ողջունել է ԱՄՆ հայությանը՝ իբրև կազմակերպ, աշխույժ և ուժական համայնք։

«Ուրբաթ, 1 Նոյեմբեր 2024-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախկին նախագահ եւ ներկայ նախագահական ընտրութեան Հանրապետական կուսակցութեան թեկնածու Տանըլտ Թրամփի միջեւ՝ վերջինիս նախաձեռնութեամբ։

Մտերմիկ մթնոլորտի մէջ ընթացած խօսակցութեան սկիզբը, Տանըլտ Թրամփ բարձր գնահատեց Վեհափառ Հայրապետը՝ անոր ցուցաբերած իմաստուն ղեկավարութեան համար, ինչպէս նաեւ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Արցախի հարցին եւ տարածաշրջանէն ներս ամբողջական խաղաղութեան հաստատման գծով։ Ան նաեւ ջերմօրէն ողջունեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայութիւնը՝ իբրեւ կազմակերպ, աշխոյժ եւ ուժական համայնք։

Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին, իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայնեց նախագահ Թրամփին՝ քանի մը օրեր առաջ Արցախի հայութեան իրաւունքներուն գծով անոր կատարած հրապարակային արտայայտութեան համար, միաժամանակ ընդգծելով Ամերիկայի Միացեալ Նահանգներու միջազգային դերակատարութեան կարեւորութիւնը, յատկապէս տագնապներով լեցուն ներկայ ժամանակներուն։ Ապա, Նորին Սրբութիւնը նախագահական թեկնածուին յստակօրէն պարզեց իր երկու ակնկալութիւնները.- ա) անհրաժեշտ է, որ Միացեալ Նահանգներու կազմուելիք նոր կառավարութիւնը ամբողջական զօրակցութիւն յայտնէ՝ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնորոշման իրաւունքը վերահաստատելու Արցախի հայութեան արդար պահանջքին, միաժամանակ հաշուետուութիւն պահանջելով արցախահայութեան դէմ գործադրուած ցեղասպանութեան համար։ բ) Անհրաժեշտ է, որ նոր կառավարութեան մէջ ըլլայ ամերիկահայ համայնքը ներկայացնող յարմար անձ մը։

Վերջապէս, Հայրապետը առաջարկեց, որ յիշեալ հարցերուն գծով անհրաժեշտ է խորհրդակցիլ Արեւելեան ու Արեւմտեան ազգային առաջնորդարաններու եւ Ուաշինկթընի հայ դատի գրասենեակի պատասխանատուներուն հետ։

Յայտնենք, որ Միացեալ Նահանգներու Արեւելեան Հայոց Թեմին շնորհած Վեհափառ Հայրապետին հովուապետական այցելութեան վերջին օրը, Տիթրոյթի մէջ, հեռատեսիլէն իմանալով Հայրապետին ներկայութիւնը քաղաքին մէջ, նախագահական թեկնածու Տանըլտ Թրամփի կողմէ երկու բարձրաստիճան պատասխանատուներ հանդիպում ունեցած էին Նորին Սրբութեան հետ, իր իջեւանած պանդոկին մէջ, եւ անոր փոխանցած թեկնածուին ողջոյնները եւ պատրաստակամութիւնը կապ հաստատելու Վեհափառ Հայրապետին հետ»,-փոխանցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Նախորդ Լուրը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել փախստականի նոր վկայական ստանալու համար

Հաջորդ Lուրը

Կոբախիձե. Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Հասարակություն

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հաջորդ Lուրը

Կոբախիձե. Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)