15-05-2025 / 01:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կրեմլում մեկնաբանել են Ասադին ապաստանի տրամադրումը

2024/12/09 14:49
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կրեմլը պարտավոր չէ պաշտոնական հայտարարություն տարածել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հնարավոր ապաստան տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կրեմլից պաշտոնական հաղորդագրություն կլինի Ասադին հնարավոր ապաստան տրամադրելու մասին։

«Ոչ, դա բոլորովին պարտադիր չէ, մենք պարտավոր չենք դա անել», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ասել է, որ ինքը մնում է երկրում մի քանի նախարարների հետ, սակայն պաշտպանության նախարարի գտնվելու վայրը հայտնի չէ։ Վարչապետը նաև ասել է, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։

ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։

Կրեմլի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են Սիրիայում Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների և դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունը։

Նախորդ Լուրը

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

Հաջորդ Lուրը

Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ․Երկիրը կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի հետ

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025
Անվտանգություն

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025
Թուրքիա

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Հաջորդ Lուրը

Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ․Երկիրը կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)