17-09-2026 / 21:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Դամասկոսում հանդիպելու են Սիրիայի նոր ղեկավարներին

2024/12/20 13:05
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան դիվանագետները դեկտեմբերի 20-ին Դամասկոսում կհանդիպեն Սիրիայի նոր իշխանությունների՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) ղեկավարության հետ։ Այս մասին ասել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Խոսնակը նշել է, որ դա ԱՄՆ-ի և Սիրիայի դե-ֆակտո նոր կառավարիչների առաջին անձնական և պաշտոնական հանդիպումն է։

Պատվիրակության կազմում են Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի բարձրաստիճան դիվանագետ Բարբարա Լիֆը, նախագահի պատանդների հարցերով բանագնաց Ռոջեր Քարսթենսը և նորանշանակ ավագ խորհրդական Դենիել Ռուբինշտեյնը։

Իրենց հանդիպումներում ԱՄՆ պաշտոնյաները HTS-ի ներկայացուցիչների հետ կքննարկեն մի շարք սկզբունքներ, ինչպիսիք են ներառականությունը և փոքրամասնությունների իրավունքների հարգումը, որոնք Վաշինգտոնը ցանկանում է ներառել Սիրիայի քաղաքական անցումային գործընթացում։

Պատվիրակությունը նաև կաշխատի նոր տեղեկություններ ձեռք բերել ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մասին, ով գերի էր ընկել 2012 թվականի օգոստոսին Սիրիայում ռեպորտաժ անելու ժամանակ, և ԱՄՆ-ի այլ քաղաքացիների մասին, ովքեր անհետացել էին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ժամանակ:

Ամերիկացի պաշտոնյաներն անմիջականորեն կշփվեն նաև Սիրիայի ժողովրդի հետ, քաղաքացիական հասարակության անդամների, ակտիվիստների, տարբեր համայնքների անդամների հետ՝ իմանալու նրանց տեսլականը երկրի ապագայի վերաբերյալ, և թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել։

Նախորդ Լուրը

ՀՀ փոխվարչապետը մեկնել է Մոսկվա

Հաջորդ Lուրը

Իրանի նախագահը վետո է դրել հիջաբի մասին օրենքի վրա

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ը Պաղեստինի նախագահին մուտքի վիզա չի տրամադրել

17/09/2026
ԱՄՆ

Եմենում սրվում են կառավարական ուժերի և հութիների միջև ռազմական գործողությունները

17/09/2026
Վրաստան

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026
Հաջորդ Lուրը

Իրանի նախագահը վետո է դրել հիջաբի մասին օրենքի վրա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

17/09/2026

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին

17/09/2026

Հանդիպել են Թուրքիայի ու Իրանի ներքին գործերի նախարարները

17/09/2026

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)