07-12-2025 / 11:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

2025/01/17 10:51
Ադրբեջան, Արցախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն ու հայ գերիներին։ 

«Instagram»-ի իր էջի սթորի բաժնում Մխիթարյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել է «Ազատություն Ռուբեն Վարդանյանին: Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը:

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունները մեկնարկելու են հունվարի 17-ից։ Նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել ծանր հոդվածներով։ 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։  

Նախորդ Լուրը

Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է․ Բոճորիշվիլի

Հաջորդ Lուրը

Իրանի դեսպան. Ռուսաստանի հետ համաձայնագիրը 20 տարով կսահմանի երկու երկրների հարաբերությունները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանի դեսպան. Ռուսաստանի հետ համաձայնագիրը 20 տարով կսահմանի երկու երկրների հարաբերությունները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինայի ԱԹՍ-ն հարվածել է Գրոզնիում բարձրահարկ շենքին

05/12/2025

Կարեն Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի «TRIPP» նախագծի պայմանագրի մշակմանը

05/12/2025

Պուտինը և Մոդին համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

05/12/2025

ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

05/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)