18-05-2025 / 01:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը

2025/01/24 10:38
Թուրքիա, Քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ 

«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Սիրիայում եւ նրա շուրջը տիրող իրավիճակի զարգացման վերաբերյալ։ Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը»,- հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն` Ֆիդանն ու Լավրովը նաեւ «ընդգծել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի միավորման կարեւորությունը, որոնք կարող են իսկապես նպաստել Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը՝ հիմնված Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, էթնիկ եւ կրոնական պատկանելությունից»:

Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի եւ այլ հրատապ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ 

Թուրքական կողմի փոխանցմամբ էլ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարները ընդգծել են Սիրիան ահաբեկչական կազմակերպություններից մաքրելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարեւորությունը։ 

Նշենք, որ Սիրիայում գործող ահաբեկչական կառույցների շարքում Անկարան դիտարկում է ինչպես միջազգային իսլամական ահաբեկչական կազմավորումները, ինչպիսին, օրինակ` «Իսլամական պետությունն» է, այնպես էլ  քրդական աշխարհազորային «Սիրիայի ժողովրդական ուժերին» (YPG), որին համարում է դեռեւս 1980-ականներից թուրքական իշխանությունների դեմ զինված պայքար ծավալող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ենթաճյուղ։

Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քրդական կազմավորումները այլ ելք չունեն՝ բացի զենքերը վայր դնելուց։ Նրա խոսքերով՝ կա՛մ «զինյալները զենքերը վայր կդնեն, կա՛մ դրանց հետ կթաղվեն հողի տակ, երրորդ ճանապարհ չկա»։

Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողության հնարավորության մասին բաց տեքստով հունվարի սկզբին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ դա տեղի կունենա, եթե նրանք չկատարեն Անկարայի պահանջները։

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։


www.aliqmedia.am

Նախորդ Լուրը

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Զուրաբիշվիլին պարզաբանել է, թե ինչու ներում չի շնորհել Սաակաշվիլիին

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025
Անվտանգություն

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Հաջորդ Lուրը

Զուրաբիշվիլին պարզաբանել է, թե ինչու ներում չի շնորհել Սաակաշվիլիին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)