04-12-2025 / 14:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում կայացել է քննարկում հայ-թուրքական սահմանի բացման թեմայով

2025/01/27 10:33
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, Թուրքիայի ԱԳՆ Կովկասի և Միջին Ասիայի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերը, ԱԳՆ ներկայացուցիչներ Արիֆ Էքմեքչին և Օնդեր Աքգյունն Անկարայում ընդունել են Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանին, խորհրդի նախագահ Իդրիս Աջային և կառավարման խորհրդի անդամներին։

Հավաքի գլխավոր օրակարգային հարցն է եղել Կարսի Աքյաքայի շրջանում գտնվող Արևելյան դուռ սահմանային անցակետի բացումը, այդ գործընթացի ազդեցությունը Կարսիբնակչության ր և անցակետի բացման հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները շրջանի վրա։

Սերդար Քըլըչը, մանրամասն ներկայացնելով գործընթացը, ուշադրություն է հրավիրել շրջանի և երկրի համար այդ քայլի կարևորությանը։

Քադիր Բոզանն իր խոսքում նշել է․ «Մոտիկից հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և հավատում ենք, որ Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան խնդիրների լուծումից և կարգավորման իրականացումից հետո Արևելյան դուռ սահմանային անցակետի բացումը մեծ ներդրում է ապահովելու ոչ միայն Կարսի, այլև (տարածա)շրջանի ժողովրդի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ Սահմանի բացումը մեծացնելու է Կարսի առևտրաշրջանառությունը, ամրապնդելու է շրջանում զբաղվածությունը և մեծ թափ է հաղորդելու մեր տնտեսությանը։ Այս կարևոր զարգացումը միաժամանակ ամրապնդելու է Կարսի տարածաշրջանային կապերը և միջազգային համագործակցությունն առաջ է մղելու»։

Ասելով, որ որպես Կարսի առևտրի և արդյունաբերության պալատ մշտապես տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը խրախուսող նմանօրինակ քայլերի աջակիցն են՝ շեշտել է իրենց հավատն առ այն, որ հանդիպումը կարևոր ճանապարհ է բացելու Կարսի ապագայի տեսանկյունից։

Նախորդ Լուրը

Իսրայելը և Լիբանանը երկարաձգել են իսրայելական զորքերի դուրսբերման համաձայնագիրը

Հաջորդ Lուրը

Վրաստանը ցանկանում է ներդրումային համագործակցությունն ընդլայնել Էմիրությունների ընկերությունների հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանը ցանկանում է ներդրումային համագործակցությունն ընդլայնել Էմիրությունների ընկերությունների հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)