Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Նրան օդանավակայանում դիմավորել է Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաան:
Ուշագրավ է, որ Կատարի էմիրն առաջին ղեկավարն է, ով այցելել է Սիրիա՝ նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո:
Հաղորդվել է, որ «պատմական այցի» ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև համագործակցությունն ու Սիրիային տրամադրվող աջակցությունը որոշ ոլորտներում:
Ավելի վաղ Կատարի էմիրը խոստացել էր վերականգնել Սիրիայի ենթակառուցվածքները, որոնք ավերվել էին գրեթե երկու տասնամյակ ձգվող պատերազմի արդյունքում: Նա հավելել է, որ Սիրիային տրամադրվելու է 200 մեգավատ էլեկտրաէներգիա և արտադրության աստիճանական ավելացում:
Դիվանագիտական աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Կատարը քննարկում է Սիրիային պետական հատվածի աշխատավարձերի հարցում աջակցության ծրագրեր:
Նշենք, որ ի տարբերություն արաբական այլ երկրների, Կատարը չվերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ նախկին նախագահ Ալ-Ասադի օրոք և առաջիններից մեկն էր, որ աջակցեց սիրիական զինված ընդդիմության ուժերին:







