03-02-2026 / 10:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ

2025/02/25 10:12
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ ու ամեն ինչ սկսել մաքուր էջից: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

«ԱՄՆ նախագահը հայտարարեց «խորքային պետության» պարտության մասին: Եվ մենք ցանկանում ենք, որ այս ամենը Վրաստանում արտացոլվի ոչ միայն հայտարարություններով, այլև կոնկրետ քայլերով և գործողություններով: Որպեսզի վերականգնվեն հարաբերությունները և ամեն ինչ՝ գոնե ռազմավարական հարաբերությունները, մենք սկսեինք զրոյից»,-ասել է Կալաձեն՝ ընդգծելով, որ իշխանությունները բազմիցս հայտնել են հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին:

«Այս ամբողջ ընթացքում մենք պաշտպանել ենք մեր շահերը, երկիրը և ոչ մեկին թույլ չենք տվել Վրաստանն օգտագործել իր նպատակների համար: Իհարկե, այս երեք տարիները շատ դժվար էին: Հիշում եք, թե ինչ հայտարարություններ արվեցին. եղան ուղղակի սպառնալիքներ, շանտաժ, որոնք շարունակվում են մինչ օրս»,-ասել է Կալաձեն։

Սակայն, ինչպես նշել է Կալաձեն, իշխանությունները միշտ ամուր կանգնած են եղել ժողովրդի կողքին, դրսևորել ազնվություն, հասարակությանը բացատրել երկրի առջև ծառացած մարտահրավերների իրականությունը և թե ինչ ուժեր են պայքարել պետության դեմ՝ տեղական գործակալների ներգրավմամբ։

«Մարդիկ ամեն ինչ հասկացան, աջակցեցին մեզ, և մենք միասին կարողացանք խուսափել երկրի համար շատ մեծ աղետից»,- ընդգծել է Կալաձեն։

Նախորդ Լուրը

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրին

Հաջորդ Lուրը

Ի՞նչ է քննարկել Լավրովը Անկարայում Ֆիդանի և Էրդողանի հետ

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Իրան

Խամենեի. Եթե ԱՄՆ-ն պատերազմի սկսի, դա կվերածվի տարածաշրջանային պատերազմի

02/02/2026
Հայաստան

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր

30/01/2026
Հաջորդ Lուրը

Ի՞նչ է քննարկել Լավրովը Անկարայում Ֆիդանի և Էրդողանի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)