18-07-2026 / 10:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի մասին

2025/03/03 12:37
Հայաստան, Քաղաքականություն

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը չի հանդիսանում Եվրամիությանն անդամակցության հայտը:

«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց փոխնախարարը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստ այս առումով ԱԳՆ-ն չի տեսնում: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը զարմանք հայտնեց: «Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, բայց անդամակցության չենք ձգտում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ենք ընդունում այդ օրենքը»,-ասաց պատգամավորը:

Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց. «Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել: Պարզապես դրա մասին եմ խոսում»:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հստակեցրեց՝ խոսքն այս մասին է։ «Որովհետև, երբ գործընթացը սկսում է, մի որոշակի փուլում դա ենթադրելու է նաև անդամակցության հայտ ներկայացնել: Ոչ հիմա, գուցե մի տարի հետո: Բայց օրենքը հենց անդամակցության մասին է, որին պետք է նախորդի անդամակցության հայտը: Թե երբ, կախված կլինի դրան նախորդող գործողություններից»,-ասաց նա:

Նախորդ Լուրը

Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը

Հաջորդ Lուրը

Անկարան սպասում է Պուտինի այցին. «ՌԻԱ Նովոստի»

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026
Հայաստան

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026
Հաջորդ Lուրը

Անկարան սպասում է Պուտինի այցին. «ՌԻԱ Նովոստի»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026

Վրաստանը Եվրոպայում 2-րդն է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու տնտեսական պատրաստվածությամբ

17/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)