26-08-2026 / 05:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը

2025/03/26 16:11
Անվտանգություն, Թուրքիա, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը: Տեղելությունը հայտնել է Հալեպում ՀՀ դեսպանությունը:

Ողջունելով հյուրերին՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին:

Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում: Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է:

Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը:

Նախորդ Լուրը

Վրաց-ռուսական սահմանին մեծ ավտոկայանատեղի կկառուցվի

Հաջորդ Lուրը

Հայաստանը մեր շատ լավ ու մոտ հարևանն է. Իրանի ԱԳ նախարար

Այլ Լուրեր

ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026
Ադրբեջան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը մեր շատ լավ ու մոտ հարևանն է. Իրանի ԱԳ նախարար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)