11-06-2026 / 04:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը Սիրիային մարդասիրական օգնություն կտրամադրի

2025/04/23 12:39
Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։

Նախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք՝ ուղղված սոցիալ-տնտեսական առաջնային կարիքների ապահովմանը։

Մասնավորապես, նախատեսվում է հետևյալ վերաբաշխումը՝ 25,9 մլն դրամ՝ առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերման համար, 23,1 մլն դրամ՝ կենցաղային և հանրային սննդի նյութերի մատակարարման համար։

Ըստ նախագծի՝ օգնությունն ուղղվելու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ կյանքի և առողջության անվտանգության ապահովման միջոցով։

Որոշումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի վերաբաշխման միջոցով, առանց լրացուցիչ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը բացվել էր Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա մարդասիրական բեռ ուղարկելու համար։

Նախորդ Լուրը

Արամ Ա-ն բարձր է գնահատել Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքը

Հաջորդ Lուրը

Լիբանանում Իրանի դեսպանին կկանչեն ԱԳՆ

Այլ Լուրեր

Հայաստան

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

10/06/2026
Հայաստան

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել

10/06/2026
Թուրքիա

Yeni Şafak. Սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդ դոլարի

10/06/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանում Իրանի դեսպանին կկանչեն ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

10/06/2026

Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություն են անցկացնում

10/06/2026

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել

10/06/2026

Yeni Şafak. Սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդ դոլարի

10/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)