15-05-2025 / 19:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

2025/04/30 11:03
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Հասարակություն

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայով։ 

Լսումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ 

Լսումները նախագահել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը։ 

Բացման խոսում Քրիս Սմիթը հայտարարել է, որ իրենք պետք է աշխատեն Ադրբեջանի կառավարության կողմից պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ, պաշտպանեն հայկական մշակութային ժառանգությունը և բաց պահեն Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հարցը ։ 

Քրիս Սմիթը հայտնել է, որ մտադիր է կրկին Ադրբեջանի ժողովրդավարության մասին օրինագիծ ներկայացնել, որը ուղիղ քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ադրբեջանի վրա՝ այդ երկրի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների համար։ 

«Մենք պետք է շատ վճռական լինենք այս օրինագիծ ընդունման հարցում, այն պետք է լինի երկկուսակցական, որպեսզի մենք ցույց տանք, որ մենք բոլորս մեկ ալիքի վրա ենք ու խորապես մտահոգված ենք հատկապես ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների հարցով»,- ասել է Սմիթը՝ հայտարարելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ օրինագիծն ընդունվի։ 

Կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ԱՄՆ-ում գործող օրենսդրության շրջանակներում։ «Մենք ունենք Մագնիտսկու գլոբալ ակտը, որը պետք է վերլուծենք, իսկ այնուհետև համապատասխանաբար կիրառենք մարդու իրավունքները խախտողների դեմ ամբողջ աշխարհում՝ ներառյալ Ադրբեջանը»,- ասել է կոնգրեսականը։ 

Նա նաև խոստացել է ուժեղացնել ԱՄՆ-ի ներգրավվածությունն ամենաբարձր մակարդակով, որպեսզի հնարավոր լինի հասնել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել այդ հանցագործության համար։ 

Նա նշել է, որ կոնգրեսականները պետք է ամեն ինչ անեն հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար,  նաև ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ հարցը հասնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս ամենը հասնի նրան (խմբ. նկատի ունի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին), որովհետև նա, ճիշտ է,  շատ զբաղված է, բայց խորապես հոգ է տանում մարդու իրավունքների մասին»,- հայտարարել է Սմիթը։ 

Քննարկմանը մասնակցել են նաև ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Բաքվում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։ 

Արտակ Բեգլարյանը իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը երեք տարվա ընթացքում կարողացավ ամբողջությամբ ցեղասպանության ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շրջափակման, ռազմական հարձակումների, ԼՂ ղեկավարության անօրինական առևանգումների, հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և հայատյացության միջոցով։ 

Բեգլարյանն ասել է, որ Ադրբեջանում գործում է հայատյացության քաղաքականություն ու համակարգ՝ շեշտելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր իշխանությունը պահում է՝ հիմնվելով հայատյացության քաղաքականության վրա։ 

Փաստաբան Ջարեդ Գեսներն էլ շեշտել է, որ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում սպառնում է ցմահ ազատազրկում՝ ավելի քան 40 կեղծ մեղադրանքներով։ Նրա գնահատմամբ՝ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ծաղր է արդարադատության նկատմամբ, քանի որ դատավարությունն անցկացվում է փակ ռեժիմով՝ իրավաբանական խորհրդատվության բացակայության պայմաններում։ 

Նա միևնույն ժամանակ նկատել է, որ Ռուբեն Վարդանյանը միայնակ չէ, առնվազն 23 հայ դատապարտվում է կեղծ մեղադրանքներով, իսկ հարյուրավոր այլ հայեր բռնի անհետացել են։ 

Նախորդ Լուրը

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին, պահանջում է հրադադար Գազայում․ Սիրիայի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Սենատը հաստատել է Թոմ Բարաքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Անվտանգություն

Իրանում նշել են բարձր հարստացված ուրանի պաշարները վերացնելու պայմանը

15/05/2025
Անվտանգություն

Էրդողանը կհանդիպի Զելենսկուն

15/05/2025
Հաջորդ Lուրը

Սենատը հաստատել է Թոմ Բարաքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)