21-10-2026 / 06:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը հավատարիմ է Իրանի մեկուսացումը խորացնելու ռազմավարությանը. փորձագետ

2025/05/08 17:10
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան

Ադրբեջանը, ըստ ամենայնի, շարունակելու է վարել Իրանին դիվանագիտական և տնտեսական առումով տարածաշրջանում մեկուսացնելու ռազմավարություն։ Նմանօրինակ միտք է տեղ գտել Անկարայի ճգնաժամի և քաղաքականության հետազոտական կենտրոնի կայքում օրերս հրապարակված հոդվածում, որը վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին։

Էրգյուն Մամեդովի վերլուծության համաձայն՝ Ադրբեջանն Իրանի հետ հարաբերություններում հետևում է բալանսավորման ռազմավարության՝ հաշվի առնելով և՛ իր տնտեսական անկախությունը, և՛ աշխարհաքաղաքական շահերը։

Իրան-Ադրբեջան բարձր մակարդակի վերջին հանդիպումներին ու բազմոլորտ պայմանագրերի ստորագրման հարցերին անդադառնալուց հետո հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել 2025թ․-ի առաջին եռամսյակում մասնավորապես Իտալիայի (43.8%) և Չինաստանի (37.4%) հետ Ադրբեջանի արտաքին առևտրի աճին։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել դրան որպես Ադրբեջանի՝ ոչ միայն Արևմուտքին, այլև Ասիային Իրանը շրջանցող նոր տնտեսական գծերով կապվելու նպատակի մաս։

«ԱՄՆ-ի հետ ընդհանուր առևտրի նվազման պայմաններում Ադրբեջանի՝ ԱՄՆ ուղղված արտահանման 27.3%-ով աճը ցույց է տալիս, որ Բաքուն հավատարիմ է մնում Արևմտյան դաշինքում իր դիրքը պահպանելու և Իրանի մեկուսացումը խորացնելու ռազմավարությանը»,-ընդգծվել է հոդվածում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու պլանավորված և հետաձգված այցի, Թուրքիայի ու Իսրայելի միջև միջնորդական դեր խաղալու Ադրբեջանի քայլերի համատեքստում նշվել է, որ այդ քաղաքականությամբ և նաև Իսրայելի հետ ռազմական հարաբերությունները զարգացնելով՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում և Լևանտում Իրանի ազդեցությանը։

Նախորդ Լուրը

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը

Հաջորդ Lուրը

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին պատասխանել է Թրամփի առաջարկին

Այլ Լուրեր

Իրան

Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկում են Իրանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը

20/10/2026
Անվտանգություն

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի վեց շրջաններին

20/10/2026
Իրան

Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել. Արաղչի

20/10/2026
Հաջորդ Lուրը

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին պատասխանել է Թրամփի առաջարկին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026

Հայ և թուրք լրագրողներն այցելել են Դիարբեքիրի արդյունաբերական գոտի

20/10/2026

Թրամփը հայտարարել է, թե Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք

20/10/2026

Կրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)