22-05-2026 / 00:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

2025/05/14 12:46
Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ 

Նախարար Սարգսյանը, ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին, անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ 

Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։

Նախորդ Լուրը

Թրամփը նշել է Իրանի հետ համաձայնագիր կնքելու պայմանը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների հանդիպումը դրական էր․ CNN

Այլ Լուրեր

Հայաստան

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026
Միջազգային

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026
Հայաստան

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբեռհարձակման

21/05/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների հանդիպումը դրական էր․ CNN

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026

Ռուսաստանն ու Չինաստանն իրականացնում են ավելի քան 200 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)