04-12-2025 / 13:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

2025/05/21 11:48
Ադրբեջան, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Ով ու որքան գումարի դիմաց է սեղմել Ադրբեջանի «կոռուպցիոն ձեռքը»․ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում հունվարի 16-ից ընթացող դատական խիտ լսումները հենց այս հարցերի պատասխանն են փորձում վերջնականացնել։ Դատարանի առջև ԵԽԽՎ-ում Գերմանիան ներկայացրած 2 պատգամավոր է և ոչ միայն։ «Ռադիոլուրին» հայտնի են դարձել Ադրբեջանի կողմից նրանց կաշառելու հանցավոր սխեմային առնչվող ուշագրավ մանրամասներ ու գործով անցնողների նոր անուններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռադիոլուր»-ը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիան ներկայացրած պատգամավորներ Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության անդամներ Էդուարդ Լինցների և Աքսել Ֆիշերի անունները միջազգային առաջատար շատ լրատվամիջոցների առաջին էջերում են տեղ գտել՝ «Եվրանյուզ», BBC, New York Times և այլն։ 

Մասնավորապես, The Guardian-ը գրել է. «Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ մեղադրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական շահերի լոբբինգի դիմաց 819 հազար 500 եվրո կաշառք ստանալու մեջ։ Գումարները փոխանցվել են «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող կեղծ ընկերության միջոցով։ Դատարանը փորձում է պարզել ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն ցանցին այլ անձանց ներգրավվածությունը ևս»։

Այլ անձանց ներգրավվածությունը ևս հաստատվել է։ Մարկուս Լինցներ՝ գերմանացի պատգամավոր Էդուարդ Լինցների որդին, իրավաբան, Էլլադա Մ. ՝ ծնված Թբիլիսիում՝ Վրաստան, ազգային պատկանելիությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում, Կուրտ Յոզեֆ Ս.՝ ծնված Գերմանիայում, անձնական տվյալներ չեն հաղորդվում։ 

Մյունխենի դաշնային գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամլո ծառայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլյորը  Հանրային ռադիոյին ուշագրավ տվյալներ է հաղորդել։ «2025 թվականի հունվարի 16-ին մեկնարկած դատավարության շրջանակում մինչ այժմ արդեն անցկացվել է 16 հիմնական նիստ։ Այս ընթացքում 13 դատական նիստ չեղարկվել է գործով ներգրավված անձանց հիվանդության պատճառով»,-հայտնել է նա։

Օրեր առաջ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում խավիարային դիվանագիտության գործով դատական լսումները խիտ գրաֆիկով սահմանված էին մինչև օգոստոս։ Նոր ժամանակացույցով դրանք ավելացվել են մինչև տարեվերջ։ Չնայած դրան՝ մինչ օրս դեռ հստակ չէ դատավճռի հրապարակման օրը։ 

«Ռադիոլուր»-ին տրամադրվել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում բացառիկ մանրամասներ կան խավիարային  գործարքների հանգամանքների, որպես կաշառք ստացված գումարների չափերի, կոռուպցիոն սխեմաների մասին։ 

Մեղադրական եզրակացության մեջ հստակ ձևակերպված է, որ 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանը շարունակ փորձել է ԵԽԽՎ-ում կամ դրա հանձնաժողովներում իր շահերն առաջ տանել՝ քվեարկությունների վրա ազդելով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով և պահանջելով, որ նրանք հօգուտ Բաքվի որոշում կայացնեն և ցանկալի խմբագրումներ մտցնեն ընդունվող բանաձևերում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Նախորդ Լուրը

Մեծ Բրիտանիան մտադիր է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Հաջորդ Lուրը

Ստամբուլի բանակցությունները կարող են հիմք դառնալ Ուկրաինայի հարցի կարգավորման համար․ Ֆիդան

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ստամբուլի բանակցությունները կարող են հիմք դառնալ Ուկրաինայի հարցի կարգավորման համար․ Ֆիդան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)