04-12-2025 / 13:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները

2025/05/23 13:40
Ադրբեջան, Արցախ, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին  խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովն Ադրբեջանի բողոքը և CSI-ի գրավոր արձագանքը կքննարկի  մայիսի 23-ին։

«Քրիստոնեական միջազգային համերաշխությունը» պարբերաբար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ուշադրություն է հրավիրում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության վրա՝ հանդես գալով հայտարարություններով և կազմակերպելով տարբեր միջոցառումներ։

ՄԱԿ-ում Ադրբջանի ներկայացուցչության կողմից սկսված այս գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակից զրկելն է։ Սրա միջոցով վտանգվում է անկախ հասարակական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի համակարգում ազատ արտահայտվելու իրավունքը։

Անցյալ տարվա հուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպել էր հարակից ձեռնարկ՝ նվիրված արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանը։ 2024թ․ հոկտեմբերի 1-ին և 2025թ․ մարտի 18-ին անցկացվել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։

Ադրբեջանի բողոքում CSI-ին մեղադրվում է «անվավեր կամ հորինված անվանումներ» օգտագործելու մեջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչպես նաև «Ադրբեջանի աղավաղված քարտեզ» ցուցադրելու մեջ, այսինքն՝ քարտեզ, որտեղ ընդգծված է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Ադրբեջանը նաև CSI-ին մեղադրում է «իրավիճակային փաստերը խեղաթյուրելու մեջ»՝ անդրադառնալով այն 16 հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։

Եթե Ադրբեջանին հաջողվի հասնել CSI-ին խորհրդատվական կարգավիճակից զրկելուն, ապա դա կնշանակի՝ ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում քննադատության սահմանափակում, այլև նույնիսկ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակման արգելք։ Տարածքը էթնիկ զտման ենթարկելով և մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրության հիշողությունից։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

23 մայիս, 2025

Նախորդ Լուրը

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Հաջորդ Lուրը

Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)