04-12-2025 / 11:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ խոսնակ․ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները

2020/04/23 13:19
Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայկական կողմերի համար ընդունելի չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Կոմերսանտ» թերթի հարցին։ Ներկայացնում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ թերթի հարցն ու ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը․

Հարց. Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Պատասխան. 2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին:

Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին,  2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:

Նախորդ Լուրը

Արցախում թեստավորվել է 195 քաղաքացի

Հաջորդ Lուրը

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1․523 է

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1․523 է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)