13-04-2026 / 12:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1․523 է

2020/04/23 13:40
Հայաստան, Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 230-ի մոտ առկա է թոքաբորբ, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ապրիլի 23-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի: Նրանցից մեկն է միայն, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն  ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել: Կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար»,- ասել է Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տնտեսական գործունեության նոր թույլտվությունը, պետք է նորից զգոնությունը չկորցնել: «Զգոնությունը թուլացնելու առիթներ չունենք»,-ասաց Թորոսյանը: 

Հայաստանում ապրիլի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1․523 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 15 հազար 960 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 26-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 659։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 840 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նախորդ Լուրը

ԱԳՆ խոսնակ․ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները

Հաջորդ Lուրը

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 87․000-ը

Այլ Լուրեր

Հասարակություն

Վիկտոր Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

13/04/2026
Լուսանկարներ

Ուրուգվայում բացվել է TUMO-ի առաջին կենտրոնը

13/04/2026
Ադրբեջան

Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կլոր սեղան քննարկումը

10/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 87․000-ը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը քննադատել է Հռոմի պապին Իրանի վերաբերյալ հայտարարությունների համար

13/04/2026

Վիկտոր Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

13/04/2026

Ուրուգվայում բացվել է TUMO-ի առաջին կենտրոնը

13/04/2026

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

13/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)