04-12-2025 / 14:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի միջանցքի» թեմայի քարոզչական բաղադրիչը

2025/05/30 10:15
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքի» թեման ժամանակի ընթացքում Ադրբեջանի համար դարձել է նաև քարոզչական գործիք, որի միջոցով Բաքուն փորձում է ինչպես ներքին լսարանի, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային դերակատարների համար ձևավորել իրեն անհրաժեշտ ընկալումներ։ Իրանի հետ կապված վերջին շրջանի զարգացումները դրա օրինակներից մեկն են։ Մասնավորապես հայ-իրանական համատեղ զորավարժությունների և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ադրբեջան կատարած այցի համատեքստում Զանգեզուրի միջանցքի հետ կապված թեմայում ադրբեջանական կողմում հռետորաբանության փոփոխություն նկատվեց։ Նախկինում ադրբեջանական կողմի առաջ մղած «Զանգեզուրի միջանցքից» Հայաստանի հրաժարվելու դեպքում կգործարկվի Իրանի տարածքով անցնող Արազի միջանցքը, և Զանգեզուրի միջանցքը կկորցնի իր արդիականությունը» թեզի փոխարեն արտահայտվեցին իրական ցանկությունները.

«Արազի միջանցքը Զանգեզուրի միջանցքի այլընտրանքը չէ և չպետք է համեմատել Զանգեզուրի միջանցքի ու վերջինիս ռազմավարական նշանակության հետ, և, որ Արազի միջանցքի լինելիությունը չի վերացնում Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտությունը։ Իսկ հայ-իրանական զորավարժություններն էլ Զանգեզուրի միջանցքի բացմանը խոչընդոտելու ուղղությամբ Թեհրանի ձեռնարկած քայլերից հերթականն են»։ Նախագահի այցից առաջ իրանական կողմի կեցվածքի վրա ազդելու համար նաև ադրբեջանական քարոզչական դաշտում ակտիվացան Զանգեզուրի միջանցքի հետ կապված Իրանի դիրքորոշման հավանական փոփոխության մասին քննարկումները։

Զուգահեռաբար շեշտվում էին «Չինաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի նախագծի ընդունման» մասին ուղերձները` նպատակ ունենալով ցույց տալ, որ միջանցքը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հետաքրքրությունների օրակարգում է, և, որ Թեհրանն այդ համատեքստում պետք է վերանայի իր մոտեցումները։ Ադրբեջանական մեդիադաշտի սպասելիքներով լի հրապարակումների առատության ֆոնին՝ Մասուդ Փեզեշքիանի արտահայտած դիրքորոշումը «միջանցքի» հետ կապված ադրբեջանական կողմում հանգեցրեց ոչ միանշանակ մեկնաբանությունների. բնորոշվելով ջերմ, մեղմացնող բնույթ ունենալուց, մինչև երկիմաստ ուղերձ։ Իրականում այդ երկիմաստությունը հենց ադրբեջանական քարոզչական դաշտում է, քանի որ Իրանի հետ հարաբերությունները կառավարելի պահելու հետ միաժամանակ շեշտվեց. «միջանցքի հարցն Իրանից կախված չէ, ներկայում Իրանը լուրջ ազդեցություն չունի հարցի վրա, և միջանցքն իրագործվելու է»։

Այդ երկիմաստությունը նաև Իրանի նախագահին իրանցի այլ պաշտոնյաներից առանձին ներկայացնելով են ընդգծում՝ նշելով, որ նա Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ բացասական դիրքորոշում չարտահայտած պաշտոնյա է։ Ադրբեջանական քարոզչության այս հակասականությունը նպատակ ուներ Թեհրանի հաստատուն դիրքորոշումը երկիմաստ ներկայացնել, Չինաստանի հետ հարաբերություններում բարձր մակարդակի առկայություն ընդգծել և «Զանգեզուրի միջանցքի կենսական անհրաժեշտության» հարցի շուրջ ներհասարակական միջավայրը կենտրոնացնել։ Նախագահի այցից հետո միջանցքի հետ կապված իրանական գծին առնչվող քարոզչությունը գրեթե մարեց, իսկ օրակարգում այժմ միջանցքի տարածաշրջանային և գլոբալ նշանակության ու շահավետության, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համատեքստում թեմայի շահարկման քննարկումներն են։ Սա այն օրինակներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է միջանցքի թեման Ադրբեջանի ձեռքում վերածվել ներքին և արտաքին դաշտերի վրա ազդող քարոզչական գործիքի, որով ցանկացած պահի սլաքները ցանկալի ուղղություններով են թեքում։ Միջանցքի թեման տարբեր մեկնաբանություններ է ստանում և օգտագործվում է ըստ իրավիճակների, ըստ տեղի ունեցող իրադարձությունների։

«Զանգեզուրի միջանցքի» բացման թեման որպես քարոզչության գործիք, այն էլ բազմաշերտ քարոզչության համար, չափազանց ձեռնտու է ադրբեջանական իշխանություններին։ Ներքին լսարանի համար այն ներկայացվում է որպես պատմական արդարության վերականգնում և հենց այդ առումով էլ անընդհատ օրակարգում պահվում է միջանցքի բացման անխուսափելիությունը։ Թեման միշտ օգտագործվում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին խոչընդոտ ստեղծելու համար։ Թեման դարձել է գործիք քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական դաշտերում տարբեր ուղղություններով ճնշումներ գործադրելու համար։ Այս համատեքստում մեկ այլ օրինակ է մայիսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի ուղերձն Իրանին։ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս նշել է, որ միջանցքի բացումը կամրապնդի Հվ. Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքը։ Եվ շեշտել է.

«Մենք սպասում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի տարածաշրջանում խաղաղությանը, զարգացմանը և անվտանգությանը ծառայող այս քայլերին»։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միջանցքը շարունակում է քաղաքական ուղերձների փոխանցման գործիք ծառայել։ Այս հռետորաբանությունը հերթական փորձն է ներկայացնելու Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի ամվտանգությանն ու խաղաղությանը հակադիր դերում և դրդելու իրանական կողմին վերանայել մոտեցումը։

Կարինե Մկրտչյան

Նախորդ Լուրը

«ՀԱՄԱՍ»-ը կմերժի Վիտկոֆի՝ Գազայի նոր հրադադարի վերաբերյալ առաջարկը. BBC

Հաջորդ Lուրը

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)