19-11-2025 / 20:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

2025/06/03 14:43
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Օրերս Թուրքիա-Ադրբեջան մեդիաներկայացուցիչների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ նեղսրտել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող այն նյութերից, որոնցում խոսվում է Ադրբեջան-Իսրայել համագործակցության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մեջ ադրբեջանական «ներդրման» մասին։ «Դա մեր սրտին է դիպչում»,-ասել է նա։

Հաջիևը խոսել է ԼՂ խնդրի հետ կապված Իսրայելի կողմից ստացված ռազմական, դիվանագիտական աջակցության մասին, այնուհետև արձագանքել է այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին՝ ասելով, որ այդ մեղադրանքներ հնչեցնողներն անգամ տեղյակ չեն՝ ինչպես է աշխատում նավթի շուկան։ Միաժամանակ նա արդարացել է, թե այն, ինչ կատարվում է այժմ Պաղեստինում, կախված չէ Ադրբեջանի կամքից։

Հաջիևի մասնակցությամբ այս մեդիա-հանդիպման անցկացման օրերին և դրանից առաջ Գազայում տեղի ունեցող իրադարձություններից մտահոգ քաղաքացիները շարունակել են բողոքի ակցիաներ իրականացնել Թուրքիայում։

Թուրքական որոշ ԶԼՄ-ներից և սոցցանցային հրապարակումներից հայտնի է դարձել, որ մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։ Բողոքի մասնակիցները մեղադրել են SOCAR-ին, ապա նաև՝ Թուրքիայի կառավարությանն Իսրայելին նավթ մատակարարելու համար։

«Ցեղասպաններին սնող, Պաղեստինի հողերը թալանելու հաշիվներ անող SOCAR-ը մեղավոր է։ Կոլաբորացիոնիստ է։ Բռնարարի կողքին է։ Չենք լռելու, չենք մոռանալու»,-հայտարարվել է ակցիան համակարգող սոցցանցային հարթակներից մեկում։

🔴 Siyonist katliamcıların işbirlikçi uzantılarıyla her yerde mücadeleye devam ediyoruz! ✊

30 Mayıs cuma günü İsrail ordusunu Azerbaycan petrolüyle besleyen Socar'ın İstanbul'daki Genel Müdürlüğü önünden seslendik: Soykırımcıları besleyen, Filistin topraklarını yağmalama… pic.twitter.com/kjEdMn4dwj

— Direniş Çadırı (@direniscadiri) June 1, 2025

Օրեր առաջ՝ մայիսի 24-ին, բողոքի գործողություն է տեղի ունեցել Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև։ Ակցիան իրականացնելու կոչով է հանդես եկել 1999 թ․-ից գործող քաղաքական-հասարակական իսլամական շարժումներից «Ազատ մտքի և կրթության իրավունքների ասոցիացիան» (Özgür-Der)։ Ակցիայի մասնակիցները բռնել են պաստառներ՝ «Դավաճան Ալիևի հետ չի կարող եղբայրություն լինել», «Գրողի ծոցը թող գնա սիոնիստական ռեժիմի հետ բարեկամությունը» և այլ գրություններով։

«Գազայում մեր 50 հազարից ավելի եղբայրներն են սպանվել։ Կոլաբորացիոնիստ Ալիևը որևէ բառ չի ասել այս վայրագության մասին, իսկ ողջ աշխարհը տեսել է լուսանկարները, որոնցում ադրբեջանցի պաշտոնյաները և մարդասպան ռեժիմը բաժակ են խփում։ Սա ամոթ է։ Տալու եք դրա պատասխանը»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից Յասիր Բայրամը։

Özgür-Der-ի նախագահ Ռդվան Քայան էլ նշել է, որ «20 ամիս է ամբողջ աշխարհը խոսում է սիոնիստական ռեժիմին շրջափակելու մասին, Իսրայելի հետ հարաբերություններին վերջ տալու մասին, իսկ Ալիևի դիկտատուրան նավթ է ուղարկում Իսրայելին»։ Նա ասել է, որ «Ադրբեջանի վարչակարգը և Ալիևի դիկտատուրան երբեք չի կարող լինել մուսուլմանական ումմայի մի մասը, և չի կարող լինել մուսուլմանների եղբայր»։

Քայան, ինչպես նախորդ նշված ակցիայի մասնակիցները, խոսել են Իսրայելին նավթի մատակարարման գործում նաև Թուրքիայի մասնակցության մասին։ «Թուրքիան նախորդ տարի մի պայմանագիր էր կնքել, որ Իսրայելին SOCAR-ի միջոցով նավթ չուղարկվի, սակայն մենք գիտենք, որ մատակարարումը դեռևս ինչ-որ կերպ արվում է օկուպանտ ռեժիմին»,-ասել է նա՝ բողոքելով նաև իրենց իշխանություններից։

Սոցցանցերի թուրքական տիրույթում այս օրերին այս համատեքստում հաճախ է նկատվում «Ադրբեջանը վաճառում է, Թուրքիան՝ տեղափոխում, Իսրայելը՝ այրում» գրառումը։

BBC-ի թուրքերեն ծառայությունն էլ օրերս հոդված էր հրապարակել այն մասին, թե արդյոք շարունակվում է Թուրքիա-Իսրայել առևտուրն այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է 2024թ․ մայիսի 2-ից Իսրայելի հետ ներմուծումն ու արտահանումը լիովին դադարեցնելու մասին։

Լրատվամիջոցը գրել է, որ ՄԱԿ-ի ապրանքային առևտրի վիճակագրության բազայի (UN Comtrade) տվյալների համաձայն՝ 2024թ․-ին Իսրայելը Թուրքիա 600 մլն դոլարի (մոտ 23․3 մլրդ լիրա) արտահանում է իրականացրել, իսկ Թուրքիան Իսրայելին 2024թ․-ին ամենաշատ ապրանք վաճառած երկրների շարքում հինգերորդն է՝ 2․8 մլրդ դոլարով (մոտ 110 մլրդ լիրա)։

Նյութում հիշեցվում է, սակայն, Թուրքիայի առևտրի նախարարության արձագանքն այդ տվյալներին, որոնք բնորոշվել էին ամբողջովին սխալ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը պնդել է, որ 2024թ․ մայիսի 2-ից Թուրքիայից դեպի Իսրայել բոլոր ապրանքային խմբերի համար արտահանումը, ներմուծումը և տարանցիկ առևտուրը դադարեցվել է և այն հավասար է 0-ի։ Իսկ 2024 թ-ի առաջին չորս ամիսներին դեպի Իսրայել կատարվել է 1․5 մլրդ դոլարի արտահանում՝ ներառյալ նաև Պաղեստին արված արտահանումը։

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով էլ՝ 2025-ի առաջին չորս ամիսներին Իսրայել-Թուրքիա առևտուրը մեծապես նվազել է, սակայն զրոյական չէ, ինչպես պնդում է Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունն ու առևտրի նախարարությունը։

Այսպիսով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը մշտապես ներկայացվել են որպես «մեկ ազգ, երկու պետություն» ըմբռնման արդյունք՝ հիմնված պատմական, մշակութային և ռազմավարական եղբայրության վրա։ Գազայում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների լույսի ներքո, սակայն, այդ եղբայրական հարաբերություններում նկատվում են որոշակի ճաքեր, որոնք եթե ոչ քաղաքական մակարդակում, ապա առնվազն մեդիադաշտում և հասարակական մակարդակում արտահայտվում են բացահայտ։ Թուրքիայում հիմնականում իսլամամետ շրջանակների դժգոհությունը՝ ուղղված Բաքվի վարչակարգի դեմ, երբեմն նաև սեփական իշխանությունների դեմ օգտագործվող հռետորաբանությունը լիարժեք և կտրուկ գործի չվերածելու համար, վկայում է, որ թուրքական հասարակական ընկալումներում Ադրբեջանն ավելի հաճախ է սկսում ասոցիացվել իսրայելական ռազմական մեքենային աջակցություն ցուցաբերելու հետ։ Թուրքիայում մասնավորապես իսլամամետ շրջանակների համար, որոնք քիչ տոկոս չեն կազմում՝ հաշվի առնելով, որ այդ երկրում իշխող ուժը ևս ձևավորված է հիմնականում այդ շրջանակների աջակցությամբ, գերակայող արժեք է մնում հավատարմությունը մուսուլմանական ումմային, իսկ Ադրբեջանի որդեգրած գործելաոճը, ըստ էության, հակասում է այդ արժեքին։ Այս իրողությունն ազդում է ոչ միայն հանրային նարատիվների, այլև կարող է ազդել «եղբայրության» գաղափարական հիմքերի վրա՝ առաջ բերելով հարցադրումներ, արդյոք հանրային մակարդակում արժեքային այդ հակասությունները կարող են երկարաժամկետ հեռանկարում խորանալ և ընդգծվել նաև որպես քաղաքական տարաձայնություններ։

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳ նախարարը Լիբանանում է

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)