08-06-2026 / 02:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

La Tercera. Չիլիի նախագահը չի պատասխանել Իսրայելի հարցով Ռուբիոյի զանգին

2025/06/04 11:33
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը չի ընդունել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազանգը, ով ցանկանում էր քննարկել հարավամերիկյան երկրի լարված հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում է La Tercera թերթը։

Թերթի տվյալներով՝ Ռուբիոն ցանկանում էր կապ հաստատել Բորիչի հետ մայիսի 30-ին, սակայն պետության ղեկավարը չի ընդունել զանգը՝ վկայակոչելով կառավարության աշխատանքի վերաբերյալ տարեկան հրապարակային զեկույցի նախապատրաստական ​​աշխատանքները, որը նա ներկայացրել էր հունիսի 1-ին։ Նրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարի հետ խոսել է Չիլիի արտաքին գործերի նախարար Ալբերտո Վան Կլավերենը։

Թերթը գրում է, որ Ռուբիոն ցանկացել է Չիլիի նախագահի հետ քննարկել մաքսատուրքերի հարցը և արտահայտել Վաշինգտոնի մտահոգությունն առ այն, որ հարավամերիկյան երկրի իշխանությունները քննարկում են Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Պատճառը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն է։

Հոդվածի հրապարակումից հետո Չիլիի արտաքին գործերի նախարարը հաստատեց, որ ինքը խոսել է Ռուբիոյի հետ՝ Բորիչի փոխարեն։ «Քանի որ նախագահը բացակայում էր, և ես սա չեմ համարում ԱՄՆ պետքարտուղարի հասցեին ուղղված վիրավորանք, մենք զրույց ունեցանք, որի մանրամասները չեմ կարող բացահայտել»,-ասել է Վան Կլավերենը։ Նրա խոսքով՝ զրույցը բարեկամական էր։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ և համատեղ հաղորդագրություն

Հաջորդ Lուրը

Նուման Քուրթուլմուշը վերընտրվել է Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում

Այլ Լուրեր

Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
ԱՄՆ

Թրամփ. Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով

05/06/2026
Մերձավոր Արևելք

Լիբանանում ականանետային հարվածից ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել

04/06/2026
Հաջորդ Lուրը

Նուման Քուրթուլմուշը վերընտրվել է Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը 3-րդ տեղում է

07/06/2026

Ընտրատեղամասերում ռումբերի մասին զանգերը և հաղորդագրությունները կեղծ են

07/06/2026

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026

Շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ հետևում է Հայաստանի ԱԺ ընտրություններին

07/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)