21-10-2026 / 09:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ճապոնիան հանձնառու է Հայաստանի հետ համագործակցության խորացմանը․ դեսպան Աոկի Յուտակա

2025/06/10 16:33
Կարևոր

Ճապոնիայի և Հայաստանի հարաբերություններն այս պահին զարգացման փուլում են։ Ճապոնիան գնահատում է այն ջանքերը, որ Հայաստանը գործադրում է ժողովրդավարության և թափանցիկության ամրապնդման ուղղությամբ։ Աջակցում ենք Հայաստանի որդեգրած ուղղությանը։

Այս մասին «Օրբելի» կենտրոնին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։

Դեսպանը նաև ընդգծել է․

«Մեր երկու երկրները կիսում են այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսօր, երբ որոշ ավտորիտար երկրներ անտեսում են միջազգային նորմերն ու օրենքները, այս ընդհանուր հանձնառությունը հատկապես կարևոր է։ Այս համատեքստում էական է համերաշխությունը նման մտածողությամբ երկրների միջև, ինչպիսիք են Ճապոնիան և Հայաստանը։

Ճապոնիան հանձնառու է երկկողմ համագործակցության խորացմանը, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները նշանակալի դեր են խաղում կապերի ամրապնդման գործում։ Օրինակ՝ հենց անցած շաբաթ ՀՀ ԱԺ փոխնախագահն այցելել էր Ճապոնիա, որտեղ նա մասնակցել էր «Էքսպո 2025, Օսակա» ցուցահանդեսին և հանդիպումներ ունեցել ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դուք հիշատակեցիք նաև ՀՀ ԱԽ քարտուղարի այցը Ճապոնիա, կարծեք՝ նախորդ տարի սեպտեմբերին էր։ Ինչևէ, նա հանդիպեց կարևոր անձանց, այդ թվում՝ իր գործընկերոջը՝ Ճապոնիայի ազգային անվտանգության քարտուղարության գլխավոր քարտուղարին։ Դա շատ հաջողված այց էր, որը նշանավորվեց մի շարք կարևոր հանդիպումներով: Այսօրինակ երկխոսությունը խիստ կարևոր է փոխըմբռնման համար։

Միաժամանակ մենք ակնկալում ենք, որ այս տարվա «Էքսպո 2025, Օսակա» ցուցահանդեսի շրջանակում, որը տեղի է ունենում ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, Հայաստանից բարձրագույն մակարդակով պաշտոնական այց կլինի Ճապոնիա»։

Նախորդ Լուրը

Ճապոնիան աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ դեսպան Աոկի Յուտակա

Հաջորդ Lուրը

Հրդեհ Ճամբարակի բնակարաններից մեկում․ կան զոհեր

Այլ Լուրեր

Թուրքիա

Անցյալի ցավերին ամենաիմաստալից պատասխանը խաղաղության և եղբայրության զարգացումն է․ Դիարբեքիրի քաղաքապետ

20/10/2026
ԱՄՆ

Արաղչի․ Վստահում ենք հայ բարեկամներին․ նրանք Իրանի անվտանգության դեմ քայլ չեն անի

16/10/2026
Թուրքիա

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է արտահանման ծավալը հասցնել տարեկան 10 մլրդ դոլարի․ Մեհմեթ Քայա

15/10/2026
Հաջորդ Lուրը

Հրդեհ Ճամբարակի բնակարաններից մեկում․ կան զոհեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կալասը կոչ է արել դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները

21/10/2026

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

21/10/2026

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026

Հայ և թուրք լրագրողներն այցելել են Դիարբեքիրի արդյունաբերական գոտի

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)