06-04-2026 / 12:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի նախագահականի հայտարարությունը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին

2025/06/20 21:59
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպման վերաբերյալ։


Նշվել է, որ Էրդողանը աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել  է Դոլմաբահչեի նախագահական նստավայրում։

 «Պաշտոնական ընդունելությունից հետո նախագահ Էրդողանն ու վարչապետ Փաշինյանը միմյանց են ներկայացրել իրենց պատվիրակությունների անդամներին և անցել բանակցությունների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախևառաջ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Նախագահ Էրդողանը կարևորել է ներկա իրավիճակում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն կերպ աջակցել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ հիմնված փոխշահավետության(win-win) սկզբունքի վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հնարավոր քայլերը։

Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար, և  շարունակում է կապերը առաջնորդների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով տարածաշրջանում առաջացած ռիսկերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը»։

Նախորդ Լուրը

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն․ Փաշինյանն՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Հաջորդ Lուրը

Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում

Այլ Լուրեր

Ժամանց

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

06/04/2026
Ադրբեջան

Ալիևը մեկնել է Վրաստան

06/04/2026
Հայաստան

Օվերչուկ. ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ-ն ավիահաղորդակցություն չի ունենա ՌԴ հետ

06/04/2026
Հաջորդ Lուրը

Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

06/04/2026

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

06/04/2026

Ալիևը մեկնել է Վրաստան

06/04/2026

Օվերչուկ. ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ-ն ավիահաղորդակցություն չի ունենա ՌԴ հետ

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)