22-05-2026 / 05:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը վերջապես կկարողանա հյուպատոսական աջակցություն տրամադրել Բաքվում պահվող իր քաղաքացիներին

2025/07/03 15:38
Ադրբեջան, Քաղաքականություն

Ռուսաստանը վերջապես կարողացել է համաձայնեցնել ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիներին հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համաձայնեցվել է հյուպատոսական աշխատակիցների տեսակցությունը Ադրբեջանում պահվող Ռուսաստանի 13 քաղաքացիների հետ»,- հայտնել է Զախարովան՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Ավելի վաղ հուլիսի 3-ին նա տեղեկացրել էր, որ Բաքուն ռուսական կողմին մինչև հիմա թույլ չի տալիս տեսակցել ՌԴ ձերբակալված ու կալանավորված քաղաքացիների հետ։ 

Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։  

Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»: 

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: 

Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։ 

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմիններն իրենց հերթին գործողություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում:

Նախորդ Լուրը

Հռոմի Պապի Թուրքիա այցը պլանավորվում է 2025 թվականի նոյեմբերի վերջ

Հաջորդ Lուրը

Էրդողանը մեկնում է Ստեփանակերտ

Այլ Լուրեր

Հայաստան

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026
Միջազգային

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026
ԱՄՆ

Սպիտակ տունը հրապարակել է Մադուրոյի, Խամենեիի և Կաստրոյի լուսանկարը՝ «Թրամփի կողմից չեզոքացված Ամերիկայի թշնամիներ» գրառմամբ

21/05/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանը մեկնում է Ստեփանակերտ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026

Ռուսաստանն ու Չինաստանն իրականացնում են ավելի քան 200 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)