16-10-2026 / 13:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը

2025/07/11 11:14
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրուսը՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք կապ կա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության և Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման միջև։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 9-ին լավատեսություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ ենթադրելով, որ այն կարող է շուտով կնքվել ԱՄՆ աջակցությամբ։

Շարունակելով հարցի պատասխանը՝ Թեմի Բրյուսը շեշտել է, որ Թրամփի վարչակազմն աշխատում է խաղաղության համար։

«Մենք ընդհանուր առմամբ հետևում ենք մամուլի լուսաբանմանը և որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Սակայն, ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսում է իր մասին. այս վարչակազմն աշխատում է խաղաղության համար։ Այդ ջանքերը չեն նվազել», – ասել է Բրյուսը։

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած 5 ժամանոց երկկողմ, առանց միջնորդի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։

Երևանն ու Բաքուն հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր հարցերն արդյունավետորեն հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։ Այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված երկխոսությունը։

Civilnet.am

Նախորդ Լուրը

PKK-ն վայր է դնում զենքը

Հաջորդ Lուրը

Իսրայելի պաշտոնյան ԱՄՆ Կոնգրեին կոչ է արել արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը

Այլ Լուրեր

Միջազգային

Ուկրաինային աջակցելը յուրաքանչյուր եվրոպացու վրա արժենում է տարեկան մեկ գարեջուր․ Լատվիայի վարչապետ

16/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքող աշակերտներին աջակցող ակտիվիստն անհետ կորել է

16/10/2026
Թուրքիա

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը մասնակցում է Երևանում անցկացվող COP17-ի գագաթնաժողովին

16/10/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի պաշտոնյան ԱՄՆ Կոնգրեին կոչ է արել արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինային աջակցելը յուրաքանչյուր եվրոպացու վրա արժենում է տարեկան մեկ գարեջուր․ Լատվիայի վարչապետ

16/10/2026

Սպիտակ տունը կարգադրել է սահմանափակել Starlink-ի աշխատանքն Ուկրաինայում․ Reuters

16/10/2026

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքող աշակերտներին աջակցող ակտիվիստն անհետ կորել է

16/10/2026

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը մասնակցում է Երևանում անցկացվող COP17-ի գագաթնաժողովին

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)