07-07-2026 / 22:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար․ Կոբախիձե

2025/07/18 13:17
Անվտանգություն, Վրաստան

ԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ թե տեսանելի է ռազմական գործողությունների ավարտը, այլև ամեն ինչ արվում է դա շարունակելու համար։ Ուկրաինայի առավելագույն զինումը, հեռահար զենքի տրամադրումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, թոշակի անցած գեներալների հայտարարությունները, որ նրանք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ մոտ ապագայում, այս ամենը հստակ ցույց է տալիս «Գլոբալ պատերազմի կուսակցության» (Գlobal war party) ծրագրերը՝ շարունակել և սրել ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպայի հաշվին, ինչը, ինչպես նշեցի, պետք է հանգեցնի Ռուսաստանի և Եվրոպայի թուլացմանը, իհարկե, դա այդպես էլ կլինի»,-կարծում է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ ԵՄ երկրները որոշել են պաշտպանության ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը, որը գերազանցում է այդ երկրների բյուջեի 15%-ը։

««Գլոբալ պատերազմի կուսակցության» կողմից թելադրված քայլերը եվրոպական երկրները դարձնում են միլիտարիստական, ինչը, մի կողմից, մեծացնում է մայրցամաքում ռազմական էսկալացիայի վտանգը, իսկ մյուս կողմից՝ ռազմական ծախսերի ավելացումը ավելի կվատթարացնի ԵՄ տնտեսության վիճակը և սոցիալական ֆոնը»,-հավելել է Կոբախիձեն։

Նախորդ Լուրը

Իսրայելը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայի դրուզներին

Հաջորդ Lուրը

Պետդեպն անդրադարձել է Հվ. Կովկասում կապուղիների ապաշրջափակման հարցում ԱՄՆ հնարավոր ներգրավվածությանը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կուպրաձե․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ

07/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանը հայտնել է Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ-ի հարձակման մասին

07/07/2026
Անվտանգություն

Դամասկոսում պայթյուններ են եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Էմանուել Մակրոնը.Տեսանյութ

07/07/2026
Հաջորդ Lուրը

Պետդեպն անդրադարձել է Հվ. Կովկասում կապուղիների ապաշրջափակման հարցում ԱՄՆ հնարավոր ներգրավվածությանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

07/07/2026

Չինաստանը հերքել է ռուս զինվորներ մարզելու մասին տեղեկությունները

07/07/2026

ՆԱՏՕ-ն ռազմական, հետախուզական և հակադրոնային պաշտպանության նոր ծրագրեր է ներկայացրել Անկարայում

07/07/2026

Թրամփն ու Էրդողանն Անկարայում կքննարկեն նաև Հարավային Կովկասում իրավիճակը

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)