06-04-2026 / 17:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն նախազգուշացրել է Վրաստանին

2025/07/18 15:06
Վրաստան

ԵՄ հանձնաժողովը նամակներ է ուղարկել Վրաստանի կառավարությանը, նախազգուշացնելով, որ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը կարող է դադարեցվել, եթե երկիրը չկարողանա կատարել հիմնական առաջարկությունները:

ԵՄ-ն հետևյալ 8 առաջարկություն է արել Վրաստանի իշխանությանը՝

1․ Ապահովել և պահպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ներառյալ միավորումների, հավաքների և խոսքի ազատությունները, անձնական կյանքի իրավունքը, հասարակական գործերին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև խտրականության արգելքը։

2․ Խուսափել և չեղյալ համարել ցանկացած օրենսդրություն, որը կարող է սահմանափակել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հակասել խտրականության արգելքի սկզբունքին և հակասել եվրոպական և միջազգային չափանիշներին: Մասնավորապես, չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրենսդրական փաթեթը, ինչպես նաև փոփոխել մարդու իրավունքների վերաբերյալ ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։

3․Համապատասխանեցնել Վրաստանի վիզային քաղաքականությունը ԵՄ վիզայի պահանջ ունեցող երրորդ երկրների ցանկին, մասնավորապես՝ ԵՄ-ի համար անկանոն միգրացիա կամ անվտանգության ռիսկեր ներկայացնող երկրների վերաբերյալ։

4․Ակտիվացնել անհիմն ապաստանի դիմումների և ԵՄ անդամ պետություններում անկանոն մնալու խնդիրը լուծելու գործողությունները, ինչպիսիք են՝ համապատասխան միգրանտների պրոֆիլներին ուղղված անվիզա ռեժիմի վերաբերյալ տեղեկատվական արշավները և սահմանային ստուգումների խստացումը։

5․ Ստեղծել Ակտիվների վերականգնման գրասենյակ և Ակտիվների կառավարման գրասենյակ և շարունակել ջանքերը ակտիվների հայտնաբերման, սառեցման, կառավարման, բռնագրավման և օտարման ուղղությամբ։

6․Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ ապահովելով դրանց իրականացման համար բավարար ռեսուրսներ և հատուկ ուշադրություն դարձնել բարձր մակարդակի կոռուպցիայի գործերի քննությանը, հետապնդմանը և դատաքննությանը։

7․Փոփոխություններ կատարել «Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենքում՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները։

8․Համապատասխանեցնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը ԵՄ օրենսդրությանը։

Նախորդ Լուրը

Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել Թուրքիային Eurofighter-ների վաճառքը

Հաջորդ Lուրը

Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրային գոտի

Այլ Լուրեր

Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Ադրբեջան

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026
Ադրբեջան

Ալիևը մեկնել է Վրաստան

06/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրային գոտի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)