Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները ընթանում են ավելի կառուցողական և արդյունքների վրա կենտրոնացած ուղղությամբ: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանին։
«Ընդհանուր առմամբ, մենք ուրախ ենք նշել, որ բանակցությունները ընթանում են ավելի կառուցողական և արդյունքի վրա կենտրոնացած ուղղությամբ: Ստամբուլում Թուրքիայի կողմից կազմակերպված ռուս-ուկրաինական բանակցություններում կողմերի ընդհանուր կամքի ամրապնդմանն ավելացվեց ևս մեկ աղյուս՝ կարգավորման ճանապարհին։ Մեր երկիրը, որը պատերազմի առաջին օրվանից ձգտում է կարգավորման, կշարունակի իր ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Ֆիդանը։
Նշենք, որ հուլիսի 23-ին կայացած բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Կողմերը համաձայնության եկան ռազմագերիների փոխանակման և մարդասիրական հարցերի շուրջ աշխատանքների շարունակման վերաբերյալ, այդ թվում՝ աշխատանքային խմբերի շրջանակներում։



