07-07-2026 / 11:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.am

2025/07/25 13:26
Ադրբեջան, Կարևոր, Տնտեսություն

Hetq.am-ը գրում է, որ հուլիսի 18-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ընդունել:

Ի թիվս այլ միջոցների, ԵՄ-ն նախկինի նման պատժամիջոցներ է կիրառել աշխարհի տարբեր երկրներում գրանցված նավերի նկատմամբ, որոնց համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս: 

«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում է հուլիսի 18-ին Եվրոպական խորհրդի ընդունած բանաձեւում:

«Շուշա»

Վերոնշյալ 105 նավերի թվում է ադրբեջանական «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշիի ադրբեջանական տարբերակը) անունով նավը (IMO համարը՝ 9779941): ԵՄ-ն վերջինիս ներառել է «սեւ ցուցակ» այն հիմնավորմամբ, որ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

Ադրբեջանական նավը ԵՄ պատժամիջոցների տակ է հուլիսի 20-ից:

250 մ երկարությամբ եւ 44 մ լայնությամբ «Շուշան» հում նավթի լցանավ (տանկեր) է, որը կառուցվել է 2017 թ. Հարավային Կորեայում: Դրա սեփականատերն ադրբեջանական SA Susha Shipholdings ընկերությունն է, իսկ շահագործողը՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, որը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերության հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է: Սեփականատերն ու շահագործողը գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):

ASCO Shipmanagement AFEZCO-ի հիմնադրումից ընդամենը 5 ամիս անց՝ 2023-ի հունիսին, այս լցանավը սկսել է լողալ ադրբեջանական դրոշի ներքո՝ ստանալով «Շուշա» անունը: Իսկ 2017-2023 թթ. այն նավարկել է Մարշալյան Կղզիների դրոշի տակ եւ կրել «Արիստոկլիս» (Aristoklis) անունը:

Ներկա պահին «Շուշան» լողում է Միջերկրական ծովում (հուլիսի 14-ին դուրս է եկել Թուրքիայի «Նեմրութ» նավահանգստից, ժամանումը վերջնակետ նախատեսված է հուլիսի 27-ին): Ադրբեջանական այս լցանավի նավարկության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն նավարկում է Թուրքիայի (Էգեյան ծովի ափին գտնվող «Նեմրութ» նավահանգիստ) եւ Ռուսաստանի (Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաք, Բալթիկ ծովի ափին) միջեւ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․

Նախորդ Լուրը

Ստամբուլում մեկնարկել են Իրան-եվրաեռյակ բանակցությունները

Հաջորդ Lուրը

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

07/07/2026
Թուրքիա

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

06/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանի ուժային կառույցներում մահերի թիվը կտրուկ աճել է ընթացիկ տարում

06/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ԱԷԿ

07/07/2026

Հորմուզի նեղուցում Իրանն առևտրային նավեր է թիրախավորել. Axios

07/07/2026

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

07/07/2026

Արաղչի. Քանի դեռ սպառնալիքները շարունակվում են, վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)