07-07-2026 / 07:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի․ նախարար. ՍիվիլՆեթ

2025/07/29 12:16
Հայաստան, Հասարակություն, Տնտեսություն

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթ-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։

«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։

Գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) ղեկավարում է 2015-ից՝ երբ նրա հիմնադրած «Տաշիր գրուպ»-ը ձեռք բերեց ընկերությունը ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։

Նախարարն ընդգծել է, որ ներդրումային վեճի բովանդակությունը հանգում է այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է վնաս պատճառել սեփականատերերին։ Սակայն, ըստ նրա, պետության նպատակը վնաս պատճառելը չէ։

«Պետությունը վնաս պատճառելու ցանկություն չունի, պետությունը հակառակի ցանկությունն ունի։ Եթե պետությունը խոսում է այն մասին, որ ուզում է վնասները նվազեցնել, ռիսկերը կառավարել, հնարավոր կոլապսը կանխարգելել, սաբոտաժը կանխարգելել, միտում չի կարող լինել վնաս պատճառելու սեփականատիրոջը»,- ասել է Գալյանը։

Նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Նախորդ Լուրը

Արցախահայության ձայնը չի լռելու ո՛չ Հաջիևի և ո՛չ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով. Արցախի ԱԺ նախագահ

Հաջորդ Lուրը

Երկրի վրա ճնշումը խաթարում է Գազայում հրադադարի հնարավորությունները. Իսրայելի ԱԳՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026
Թուրքիա

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

06/07/2026
Հայաստան

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026
Հաջորդ Lուրը

Երկրի վրա ճնշումը խաթարում է Գազայում հրադադարի հնարավորությունները. Իսրայելի ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)