07-07-2026 / 12:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացը մուտք է գործել որակապես նոր շրջափուլ

2025/07/30 10:12
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Տեսակետ

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացը որակապես նոր շրջափուլ է մուտք գործել, որի ամենակարևոր հատկանիշը գլոբալ սակարկությունների առանցքում հայտնվելն է։ Ննամ կարծիք է հայտնել փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ այդմ.

  1. Գործընթացին ԱՄՆ-ի ներգրավման պատրաստակամությունը բարձրացնում է դրա աշխարհաքաղաքական նշանակությունը՝ հետևաբար նաև սակարկությունների մակարդակն ու գինը։
  2. Այս փուլի ամենաուշագրավ իրողություններից մեկն այն է, որ գործընթացն աստիճանաբար դուրս է գալիս 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակից, և Ադրբեջանն այս սցենարի առանցքային շահառուն է, քանի որ չի կրում պատասխանատվություն ձևավորված նոր հավասարման համար։
  3. Այս պահին ամերիկյան ներգրավման դեմ բացահայտ կերպով, բայց ոչ միանշանակ գնահատականներով (առայժմ կառավարելիության տիրույթում) հանդես եկող տարածաշրջանային հիմնական դերակատարն Իրանն է, որի թիկունքում երևում են Ռուսաստանի «ականջները». վերջինն այս պահին խուսափում է ուկրաինական պատերազմից միլիմետր անգամ շեղվելուց։
  4. Վերջնարդյունքում Ադրբեջանի շահերից որևէ կերպ չի բխում ապաշրջափակմանն ամերիկյան մասնակցությունը, և Բաքուն կուլիսներում անընդհատ խնդիրներ է ստեղծելու՝ գործընթացը տապալելու համար։
  5. Ադրբեջանն ու Թուրքիան նոր հավասարման մեջ դարձյալ հանդես են գալիս միևնույն դիրքերից. որևէ կերպ ընդունելի չէ ավելի ազդեցիկ դերակատարի ներգրավվածությունը՝ լինի դա ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը, թե Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է էականորեն շահագրգռված լինել Ադրբեջան-Հայաստան կարգավորման հարցում։
  6. Նոր հավասարման մեջ Հայաստանի համար դարձյալ բավականաչափ բարդ և սահմանափակ քաղաքական մանևրի հնարավորություններ դաշտ կա։ Չափազանց կարևոր է և ոչ դյուրին է լինելու չսխալվելը, իսկ դրա գինը կարող է լինել ապաշրջափակման հարցում ՀՀ հռչակած սկզբունքներից հրաժարվելը, ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ հետ հարաբերություններում հնարավոր խնդիրները։
  7. Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացի տվյալ շրջափուլում ռազմական լուծումների հավանականությունը գրեթե զրոյական է, մինչդեռ ռազմական մանևրների տարբերակը՝ կանխատեսելի։
Նախորդ Լուրը

Նեթանյահուն Մեծ Բրիտանիայի վարչապետին մեղադրում է «ՀԱՄԱՍ»-ի կողմից «ահաբեկչությունը խրախուսելու» մեջ

Հաջորդ Lուրը

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփի «նվերը» Էրդողանին. ԱՄՆ նախագահը մտադիր է Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնել

07/07/2026
Հայաստան

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ԱԷԿ

07/07/2026
Ադրբեջան

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

07/07/2026
Հաջորդ Lուրը
MOSCOW, RUSSIA - MARCH 25, 2022: Russia's Deputy Minister of Foreign Affairs Andrei Rudenko is seen during a meeting between Russia's Minister of Foreign Affairs Lavrov and Abkhazia's President Bzhania at the Reception House of the Russian Ministry of Foreign Affairs. Russian Ministry of Foreign Affairs/TASS

??ì?ì?í?í?ã?á. ???ì?í????????. ?´??????Ç?í???ã???Ç???? ???ã???ã?í???????? ?ã???ì?í???????????????± ??∞?Ç?? ??ì??? ??????∞????Ç?Ä ??ì?õ??∞?Ç?????ì ????ì ???????Ç???á ????í??????Ç???ã ???ã???ã?í???????? ?ã???ì?í???????????????± ??∞?Ç?? ??ì?ì?í?í?ã?ã ??î?Ç???????Ç?á ????????????ì?????? ?ã ?î????Ç???ã??∞?Ç??????? ???∑?±??????ã?ã ???í?????????? ??????????ã?ã ??? ?í?ì???Ç ?î????ã?Ç???ì??? ???ª?í ??ì??? ????? ??î?î?ã????ã??∞?ì???ì??????Ç. ?ì????Ç?í?í-?í???õ???∑??? ???ª?í ??ì???/???????î??î

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կպահանջի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը

07/07/2026

ՌԴ հրթիռային և ԱԹՍ նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 22 մարդ է զոհվել

07/07/2026

Մակրոնը մեկնել է Սիրիա՝ դառնալով արևմտյան երկրի առաջին առաջնորդը, որն այցելել է երկիր նոր իշխանությունների օրոք

07/07/2026

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)