14-11-2025 / 16:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. կաթողիկոսի պատգամը Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ

2025/09/03 10:43
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արամ Ա Վեհափառ Հայրապետը պատգամ է հղել Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ նշելով, որ Արցախը իր հողով ու ժողովուրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չպետք է կորցնենք։

«Այսօր ողջ հայութիւնը, վերանորոգ հաւատքով ու յոյսով, կը նշէ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման պատմական դէպքը։

Արդարեւ, ո՞վ չի յիշեր շուրջ 35 տարի առաջ, ի խնդիր Արցախի ժողովուրդի անկախութեան, մեր հերոսներու սխրանքը եւ մեր նահատակներու արիւնով կերտուած ազատ ու անկախ ապրելու Արցախի ժողովուրդին հաւատքն ու կամքը։ Ո՞վ չի յիշեր տարիներ շարունակ ի խնդիր Արցախի անկախ պետականութեան ամրացման տարուած հաւաքական պայքարը՝ համայն հայութեան գործօն մասնակցութեամբ։ Վերջապէս, ո՞վ չի յիշեր Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեամբ կատարուած հսկայ իրագոծումները՝ ի խնդիր նո՛յն եւ մէ՛կ նուիրական նպատակին, Արցախի անկախութեան ամրապնդման։

Այսօր, փաստօրէն, կորսնցուցած ենք Արցախի անկախութիւնը։ Արցախը հայաթափումի ենթարկուած է։ Անոր ստեղծագործ ոգիին, մշակութային հանճարին եւ կրօնական ապրումներուն արգասիքը հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը եւ մշակութային պատմական կոթողները դարձած են ենթակայ թշնամիին բարբարոսական արարքներուն։ Այլ խօսքով, Արցախը ենթարկուած է ծրագրուած ու հետեւողական կերպով գործադրուած ցեղասպանութեան։ Այսպէ՛ս կարելի է բնորոշել Արցախի բռնագրաւումը ու արցախահայութեան բռնագաղթը՝ միջազգային օրէնքի տուեալներուն համաձայն։

Այո՛, Արցախը այսօր կորսնցուցած ենք։ Սակայն, Արցախը իր հողով ու ժողովուրդով եւ ինքնիշխանութեան իրաւունքով վերականգնելու յոյսը չե՛նք կորսնցուցած ու պիտի չկորսնցնենք՝ որքան ալ աննպաստ ըլլան մեզ շրջապատող պայմանները։ Պատմութիւնը կաղապարուած գոյութիւն մը չէ. ան մնայուն փոփոխութեան ենթակայ է։ Եթէ այսօր աշխարհաքաղաքական պայմանները ի նպաստ չեն Արցախի անկախութեան վերականգնումին, վաղը կրնան պայմանները հիմնովին փոխուիլ։ Պէտք է ըլլալ արթուն ու հետեւողական։ Աստուածաշունչը կ՚ըսէ՝ յոյսը երբեք ամօթով չի ձգեր (Հռ 5.5): Պէտք է կառչիլ յոյսին եւ զայն շաղախել մեր ժողովուրդի հաւատքով եւ մեր իրաւունքներու ձեռքբերման համար մաքառելու ամուր կամքով։

Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատին անբաժանելի մասը կը կազմէ։ Արցախը պատմութեան փոշիներուն տակ պէտք չէ թաղել. Արցախի հայութեան ազատօրէն ապրելու հաւատքն ու կամքը պէտք է վերածել ամէնօրեայ նպատակասլաց պայքարի։

Այսօր, երբ կը նշենք Արցախի անկախութեան հռչակման տօնը՝

եկէ՛ք յիշենք մեր բոլոր նահատակները, յայտնի թէ անյայտ, որոնք իրենց արիւնը թափեցին Արցախի անկախութեան հռչակման ու պահպանման ի խնդիր։

Եկէ՛ք յիշենք Պաքուի բանտերուն մէջ ամէնօրեայ տառապանքի ենթարկուող մեր բոլոր բանտարկեալները, որոնք նուիրումով ծառայեցին Արցախի մեր ժողովուրդին։

Եկէ՛ք յիշենք իրենց դարաւոր հողերէն բռնագաղթի ենթարկուած Արցախի մեր քոյրերն ու եղբայրները՝ զօրավիգ կանգնելով անոնց արդար իրաւունքներուն վերատիրացման։

Յիշել կը նշանակէ չմոռնալ. չմոռնալ կ՚ենթադրէ պայքարիլ՝ ի խնդիր այն բոլոր նուիրական արժէքներուն ու իտէալներուն, որոնց կենսագործման համար ապրեցան, պայքարեցան ու նահատակուեցան Արցախի մեր սիրելի զաւակները։

Թող Աստուած Իր երկնային հովանիին տակ ամուր պահէ Արցախի մեր ժողովուրդը։

Թող Աստուած պահէ ու պահպանէ հայրենի մեր ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետութիւնը»։

Նախորդ Լուրը

ՊԵԿ-ը մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման իրազեկման հանդիպումների նոր փուլը

Հաջորդ Lուրը

Ֆրանսիայի դատարանը ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահին

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Ադրբեջան

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Ադրբեջան

Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո պետք է առաջ նայենք

14/11/2025
Հաջորդ Lուրը
RUSSIA, MOSCOW - MARCH 15, 2023: Syria's President Bashar al-Assad is seen during a wreath laying ceremony at the Tomb of the Unknown Soldier by the Kremlin Wall. The Syrian president is on an official visit to Russia. Mikhail Tereshchenko/TASS

??????. ??????. ????????? ????? ????? ???? ?? ????? ????????? ?????????? ????? ? ?????? ???????????? ??????? ? ??????????????? ????. ?????? ?????????/????

Ֆրանսիայի դատարանը ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025

Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո պետք է առաջ նայենք

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)