15-09-2025 / 20:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատ Միրզոյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

2025/09/15 17:31
Իրան, Հայաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Միրզոյանն ընդգծել է՝ չնայած, որ դեսպան Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում, այդուհանդերձ այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, որոնք ներառում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն:

Կողմերը երկուստեք ընդգծել են, որ Հայաստան-Իրան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների միջև բարեկամության, տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքների անվերապահ հարգման և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա։

Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Նախորդ Լուրը

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

15/09/2025
Թուրքիա

Կատարում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

15/09/2025
Հայաստան

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապի հետ

15/09/2025
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արարատ Միրզոյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

15/09/2025

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

15/09/2025

Կատարում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

15/09/2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապի հետ

15/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)