16-07-2026 / 15:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայում եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվել․ ահաբեկիչները զոհերին ձորն են լցրել

2020/05/05 12:06
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել  է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանվածների եղբայրական գերեզմանների հայտնաբերման մասին։

Սիրիայի հյուսիս –արևելքում գտնվող ալ –Հոտայի ձորը մի քանի տարի առաջ եղել է ԻՊ-ի վերահսկողության ներքո։ Այնուհետև տարածքն անցել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի», իսկ ավելի ուշ՝ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» վերահսկողության տակ։

Հետազոտողները ԻՊ-ի հրապարակած տեսանյութերից մեկում նկատել են, որ ահաբեկիչները երկու գերու սպանում և նետում են շուրջ 50 մետր խորություն ունեցող ձորը, ինչից հետո իրավապաշտպաններն այս ուղղությամբ ուսումնասիություն են սկսել։

Մայիսի 5-ին HRW-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ ահաբեկիչները նաև հաճախ սպառնացել են  Հոտայի ձորը նետել մարդկանց։ Որոշ ականատեսներ պատմել են, որ  ձորում սպանված մարմիններ են նկատել։ 2018թ․ HRW–ի մասնագետները այցելել են տարածաշրջան և դրոնի միջոցով ուսումնասիրել ձորի հատակը։ Պարզվել է, որ ձորի հատակի ջրում 8 սպանված մարմիններ են լողում։ Ելնելով դիակների վիճակից՝ մասնագետները ենթադրում են, որ ԻՊ-ը կարող  էր նաև տարածաշրջանում վերահսկողությունը կորցնելու հետո շարունակել դիակները ձորը լցնել։

Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախկինում Սիրիայի արևմուտքում՝ մինչև Իրաքի սահմանը ձգվող շուրջ 88 քառակուսի կիլոմետր մակերեսով մի տարածք էր վերահսկում։ Հոտայի ձորը գտնվում է ԻՊ-ի մայրաքաղաք հռչակված Ռաքքա քաղաքից 85 կիլոմետր հեռավորության վրա։ 2013-2015թթ․ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող այս տարածքները, որ նախկինում հայտնի էին որպես գեղատեսիլ վայրեր, արդեն հիշատակվում են միայն որպես սարսափելի գործողությունների թատերաբեմ։

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ ԻՊ-ի ձեռքում գտնված տարածքներում ընդհանուր առմամբ 20 եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որտեղ հազարավոր դիակներ կան։ Ահաբեկչական խմբավորման զոհերի թվում կարող են լինել Սիրիայում անհետ կորած մի շարք անձինք՝ ակտիվիստներ, մարդասիրական առաքելությունների մասնակիցներ, լրագրողներ կամ պարզապես որևէ կերպ ահաբեկիչների թիրախում հայտնված անձինք։

Նախորդ Լուրը

Ադրբեջանում լրագրողներն ու ակտիվիստները անհիմն ձերբակալվում կամ «անհետանում» են

Հաջորդ Lուրը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 127․000-ի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոյեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

16/07/2026
Իրան

Հորդանանը խոցել է Իրանի արձակած ութ հրթիռ

16/07/2026
Հայաստան

ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ

15/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 127․000-ի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոյեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

16/07/2026

Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

16/07/2026

Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի ամուսիններին՝ Այա Սոֆիայում Աստվածաշունչ ընթերցելու համար

16/07/2026

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)