16-08-2026 / 22:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

2025/09/19 11:16
Թուրքիա, Հարավային Կովկաս

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Բիշքեկում մասնակցել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը։

Յըլմազի խոսքով՝ Թուրքիան թյուրքալեզու պետությունների աշխարհագրությունը դիտարկում է որպես ռազմավարական տարածաշրջան և այն կենսականորեն կարևոր է համարում կայունության պահպանման, էներգետիկ կապերի ամրապնդման և կայուն զարգացման համար։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ:

««Զանգեզուրի միջանցք»-ի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»,-ասել է Յըլմազը։

Բացի այդ վերջինս խոսել է Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի մասին՝ ասելով, որ այն ռազմավարական նախագիծ է, որը հզորացնում է մատակարարման շղթաները, դիվերսիֆիկանցում առևտուրը, բարձրացնում բարեկեցությունն ու զբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև ավելի է ամրապնդում իրենց երկրների եղբայրական կապերը։

«Թուրքիան այս երթուղու վրա է և նպաստում է դրան իր ընդարձակ ենթակառուցվածքային ցանցով, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով»,-ընդգծել է Յըլմազը՝ նշելով, որ շարունակելու են աշխատել իրենց բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդ միջանցքն ավելի արդյունավետ դարձնեն՝ հնարավորություն տալով, որ համաշխարհային առևտուրն ավելի արդյունավետ և արագ զարգանա։

Նախորդ Լուրը

Իսրայելը կոշտ պատասխան է պատրաստում Փարիզի կողմից Պաղեստինի հնարավոր ճանաչման դեպքում

Հաջորդ Lուրը

Էլ-Ռիադն այլևս պատրաստ չէ անվտանգության հարցում հույսը դնել Միացյալ Նահանգների վրա․WSJ

Այլ Լուրեր

Թուրքիա

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

13/08/2026
Թուրքիա

Թուրքիայում 115 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է հրդեհվել

13/08/2026
Թուրքիա

Կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունից դուրս գալու մասին

13/08/2026
Հաջորդ Lուրը

Էլ-Ռիադն այլևս պատրաստ չէ անվտանգության հարցում հույսը դնել Միացյալ Նահանգների վրա․WSJ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)