03-04-2026 / 02:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուլեր. «Վերջին զարգացումները հուսադրող են Կովկասում»

2025/10/10 12:39
Թուրքիա, Հարավային Կովկաս

Անկարայում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Յաշար Գյուլերն անդրադարձել է երեք երկրների միջև համագործակցությանը և Հարավային Կովկասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է․

«‎Վերջին զարգացումները հուսադրող են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, հաղորդակցության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջանի մեկնարկի տեսանկյունից։ Այս համատեքստում, մեր այսօրվա հանդիպման ընթացքում, ելնելով մեր տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատելու տեսալականից, մենք քննարկումներ ունեցանք՝ նպատակ ունենալով ուժեղացնել երկկողմ և եռակողմ համագործակցությունը լայն առումով, ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը։ Մենք գոհունակությամբ վերահաստատեցինք, որ այս բոլոր հարցերում ունենք ընդհանուր ըմբռնում» ։

Գյուլերը ընդգծել է, որ որպես Կովկասի երեք առանցքային երկրներ կշարունակեն աշխատել վճռականությամբ ու համերաշխությամբ՝ տարածաշրջանի կայունության, մնայուն անվտանգության ու խաղաղության համար։

«Թուրքիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես խաղաղության ու հանգստության մեջ, ընդհանուր շահերի հիման վրա զարգացող տարածաշրջան, որը ռազմավարական առաջնահերթություն է թե՛ տարածաշրջանային, և թե՛ գլոբալ անվտանգության տեսանկյունից։ Այս առումով ցանկանում եմ ուշադրություն հրավիրել՝ մեր ուժեղ աջակցությանը հարևաններ՝ Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։

Գյուլերը շեշտելով, որ Կովկասը, իր պատմական և ռազմավարական նշանակության շնորհիվ, կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային կայունության, այնպես էլ միջազգային անվտանգության հավասակշռության տեսանկյունից, նշել է․

«Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին և ակնկալիքներին, միևնույն ժամանակ զգալիորեն նպաստում է Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը։ Մենք վերահաստատել ենք մեր կամքը՝ շարունակելու զարգացնել մեր սերտ և ամուր բազմակողմանի համագործակցությունը՝ ստորագրված Եռակողմ հանդիպման արձանագրությամբ։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր երկրների միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունն առաջիկայում կշարունակի աճել»- նշել է նա:

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը

Հաջորդ Lուրը

Համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք «Թրամփի ուղին». Փաշինյան

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հաջորդ Lուրը

Համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք «Թրամփի ուղին». Փաշինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)