24-05-2026 / 03:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի և Սիրիայի միջև բանակցությունները մոտ են ավարտին․ «Ալ Արաբիա»

2025/10/29 16:19
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Ամիսներ տևած դիվանագիտական ​​ջանքերից հետո Իսրայելի և Սիրիայի միջև բանակցությունները շարունակվում են և մոտենում են ավարտին: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա»-ի աղբյուրը՝ հավելելով, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին և Սիրիային ասել է, որ չի աջակցում Սիրիայի անջատման կոչերին։

Աղբյուրի խոսքով՝ Իսրայելը վստահեցրել է Միացյալ Նահանգներին, որ չի աջակցում Սիրիայի դրուզների առաջնորդ Հիքմաթ ալ-Հիջրիին կամ Ալ-Սուեյդայի որևէ այլ գործչի։

Սիրիայի հարավում գտնվող դրուզների ականավոր առաջնորդ ալ-Հիջրին նախկինում պաշտպանում էր իր համայնքի համար առանձին շրջանի ստեղծումը՝ Դամասկոսի հետ լարվածության ֆոնին: Լարվածությունը սրվեց Ալ-Սուվեյդա նահանգում մի քանի ամիս առաջ տեղի ունեցած արյունահեղությունից հետո, երբ բախումներ տեղի ունեցան դրուզ զինյալների և սուննի բեդվինների միջև։ Միջադեպը սրվեց, երբ իրավիճակին խառնվեցին կառավարական ուժերը և զինված խմբավորումներ՝ Սիրիայի այլ մշրջաններից:

Այդ ժամանակ Իսրայելը միջամտեց՝ իրականացնելով օդային հարվածներ, որոնք, ինչպես նա պնդում էր, ուղղված էին դրուզներին աջակցելուն։ Աղբյուրը նշել է, որ Իսրայելից դեպի Ալ-Սուվեյդա մարդասիրական միջանցք ստեղծելու գաղափարը չի քննարկվում։ ԱՄՆ ծրագրի համաձայն՝ այդ միջանցքը կձգվի Դամասկոսից։

Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության պայմանագիր կնքելու նախորդ ջանքերը, ըստ բանակցություններին ծանոթ չորս աղբյուրների, խոչընդոտի են բախվել Իսրայելի կողմից Ալ-Սուվեյդա մարդասիրական միջանցքի պահանջի պատճառով։

Աղբյուրի խոսքով՝ նոր համաձայնագիրը նման է 1974 թվականի համաձայնագրին՝ աննշան փոփոխություններով, և նախատեսում է իսրայելա-սիրիա-ամերիկյան համատեղ ներկայություն որոշակի վայրերում, այդ թվում՝ Հերմոն լեռան վրա։

Սիրիայի կառավարությունը խոստացել է ԱՄՆ-ին, որ չի վնասի դրուզ համայնքին և Ալ-Սուվեյդա նահանգին կապահովի անհրաժեշտ ապրանքներով, աշխատատեղերով և աշխատավարձերով։

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ մինչև հաջորդ տարվա սկիզբը պետք է լուծի Սիրիայի հարավի հարցը և սիրիական նոր կառավարության հետ իր հարաբերությունները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների սահմանի երկայնքով զարգացումները վերահսկելու համար կստեղծվի սիրիա-ամերիկա-իսրայելական համատեղ անվտանգության կոմիտե։

Նախորդ Լուրը

Ամերիկյան կողմը մինչև տարեվերջ աշխատանքային խմբեր կստեղծի Հայստանի և Ադրբեջանի հետ

Հաջորդ Lուրը

Ռուբեն Ռուբինյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026
ԱՄՆ

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026
Թուրքիա

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026
Հաջորդ Lուրը

Ռուբեն Ռուբինյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)