04-02-2026 / 01:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի Սբ. Ներսես Մեծ եկեղեցին

2025/10/31 10:37
Հասարակություն

Monument watch-ը ահազանգում է․

«Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից: Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր: Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել է: Արկեր են ընկել և պայթել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են:

Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին բարերար Ալիս Օհանյանի կողմից:

Մեր արձագանքը

Մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict 1954, article 4, UNESCO ։

Պատերազմների/զինված բախումների դեպքում մշակութային արժեքների թիրախավորման արգելքը ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական կանոններով, որոնք ունեն սովորութային իրավունքի կարդավիճակ․ այսինքն միջազգայնորեն պարտադիր են։ Միջազգային մարդասիրական օրենքի 38-րդ կանոնը պնդում է. «Հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է հարգի մշակութային արժեքը և ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուսափելու կրոնին, արվեստին, գիտությանը, կրթությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների և պատմական հուշարձանների վրա հարձակումներից, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»։ Իսկ 40-րդ կանոնն ամբողջացնում է ասվածը՝ նշելով, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է պաշտպանի մշակութային ժառանգությունը. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող ժառանգության գողության, կողոպուտի կամ յուրացման և վանդալիզմի ցանկացած ձևի գործողություն արգելվում է»։

Հաագայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, հարձակման ժամանակ ժառանգության արժեքները չվնասելու համար հակամարտության կողմերից պահանջվում է՝

ա) անել հնարավորը` ստուգելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտը 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածով պաշտպանված մշակութային արժեք չլինի,

բ) ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության հարցում՝ մշակութային արժեքների պատահական վնասներից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար,

գ) ձեռնպահ մնալ հարձակումը սկսելու որոշում կայացնելուց, որը ենթադրում է, որ պատահական վնաս կհասցնի մշակութային արժեքներին,

դ) չեղյալ հայտարարել կամ կասեցնել հարձակումը, եթե պարզվում է, որ թիրախը մշակութային արժեք է, որի վրա հարձակումը կարող է պատահական վնաս պատճառել դրան, որը չափազանց մեծ կլինի կանխատեսված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության համեմատ։   

Նախորդ Լուրը

Հանդիպել են Փաշինյանն ու Մակրոնը. ի՞նչ են քննարկել

Հաջորդ Lուրը

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Ժամանց

Հարցում. Ինչից են գոհ և դժգոհ երևանցիները

02/02/2026
Հայաստան

Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)