20-11-2025 / 01:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը խառնում է բոլոր խաղաքարտերը. Արմեն Պետրոսյան

2025/11/17 11:09
Տեսակետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Facebook-ի էջում գրում է․

Ադրբեջանը խառնում է բոլոր խաղաքարտերը

Ապրիլի 16-ին Տաշքենդում տեղի ունեցած Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը, որը «Կենտրոնական Ասիա(C5) + Ադրբեջան» ձևաչափով էր, Բաքվին տրամադրվել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ։ Կենտրոնական Ասիայի երկրները առայժմ գոնե հիմնականում քաղաքական և աշխարհաքաղաքական հարթությունում միավորող(բայց նաև, չնայած բազմաթիվ խնդիրներին, տնտեսական, տարանցիկ և քաղաքակրթական ինտեգրման լայն հնարավորություններ ունեցող) C5 ձևաչափը վերածվում է C6-ի։ Ընդ որում, ինչն է կարևոր, որ այս ուղղությամբ առանցքային նախաձեռնողականություն դրսևորողը հենց Ադրբեջանն էր, որն անգամ մինչև Տաշքենդի գագաթնաժողովը, որպես այս հարթակի ոչ ֆորմալ անդամ, ձգտում էր մասնակցել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցած C5+ԱՄՆ գագաթնաժողովին։ Եվ Ադրբեջանի նման դիրքորոշումը, հանուն արդարության, չափազանց պրագմատիկ և հեռանկարային քայլ էր՝ տարածաշրջանային տերության դերակատարման ձգտման ճանապարհին։
Եվ այնուամենայնիվ, այս իողությունը չափազանց կարևոր է նաև Հարավային Կովկասի և Հայաստանի դիրքավորման հեռանկարի համար։ Ըստ այդմ, կարելի է առանձնացնել հետևյալ դրույթները/հարցադրումերը, որոնք առնվազն դիտարկման անհրաժեշտություն ունեն։

Ըստ այդմ.

1. Ադրբեջանը, աշխարհագրական տեսանկյունից գտնվելով Հարավային Կովկասում, առնվազն քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում դիրքավորվում է դեպի Կենտրոնական Ասիա։ Այս զարգացումն էականորեն բարդացնում է Հարավային Կովկասի տարածաշրջայնացման գործընթացը։
2. Արդյո՞ք Ադրբեջանը նկատելի ներգրավվածություն կապահովի Հարավային Կովկասում նման ձևաչափի ձևավորման վրա, թե առավելապես կենտրոնացած կմնա հենց Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։
3. Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Հայաստանի և Վրաստանի քաղաքական, տնտեսական ինտեգրման գործընթացների համատեքստում։ Արդյո՞ք ԵՄ-ն կդրսևորի բավարար համարձակություն Հարավային Կովկասում իր սահմաններն ընդլայնելու ուղղությամբ, թե կկորցնի այս պատմական ժամանակահատվածը։
4. Ըստ էության, առնվազն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյունից Հայաստանը վերածվում է Կենտրոնական Ասիայի հարևան երկրի, իսկ TRIPP-ը՝ շատ ավելի կարևոր լոգիստիկ նախագծի։
5. Եթե առաջիկայում ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացն անհեռանկարային է դառնում, Հայաստանի համար կարող է օրակարգային է դառնալ C6+Հայաստան հարթակի նախաձեռնումը։
6. C6 հարթակի բյուրեղացման ճանապարհին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընթացի իրատեսականության պարագայում բարդ իրավիճակում է հայտնվելու ԵԱՏՄ-ն։ Կանխատեսելի է, որ այն, որպես միասնական մաքսային և տնտեսական գոտի, կարող է վերածվել C6+ Ռուսաստան շատ ավելի լայն բովանդակային ձևաչափի։
7. Թուրքիայի հետ կապված ԵՄ-ի որոշման բացակայության դեպքում ևս, հաշվի առնելով արդեն ուղիղ սահմանային կապը, Անկարան սեփական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ C6 ձևաչափի հետ համագործակցության բովանդակային նոր՝ շատ ավելի բարձր մակարդակի հարաբերությունների ձևավորմամբ։

Նախորդ Լուրը

Գոռ Մինասյանը` Իսլամական Համերաշխության 6-րդ խաղերի չեմպիոն

Հաջորդ Lուրը

Իրանի նախագահը ստորագրել է տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիր

Այլ Լուրեր

Իրան

Հայաստանի և Իրանի հարաբերությունները շատ լավ մակարդակում են. Իրանցի փորձագետ

06/11/2025
Թուրքիա

Ադրբեջանը ևս ձգտում է «անկախացման»

28/08/2025
Մերձավոր Արևելք

Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

28/08/2025
Հաջորդ Lուրը

Իրանի նախագահը ստորագրել է տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)