02-07-2026 / 03:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել ռուս-թուրքական պարեկային ծառայության ընթացքում

2020/05/12 15:01
Թուրքիա, Մերձավոր Արևելք

Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում, որտեղ  ռուս-թուրքական համատեղ պարեկային խումբը սկսել է իրականացնել 10-րդ հերթապահությունը, պայթյուն է տեղի ունեցել:

Պարեկային երթուղիներից մեկը Լաթաքիա-Հալեպ մայրուղու այն հատվածն է, որը դեռ գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ:

Նշվում է, որ մայիսի 11-ին ռուս-թուրքական պարեկային ծառայողները 10-րդ համատեղ պարեկային հերթապահությունն իրականացնելիս տեղի բնակիչները ձվեր են նետել պարեկային ծառայողների ուղղությամբ: Թուրք զինծառայողները լուսաձայնային նռնակներ են կիրառել, որպեսզի ցրեն բողոքավորներին, ինչից հետո լսվել է պայթյունը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայրում հնարավոր է պայթած լինի ինքնաշեն պայթուցիկ սարք կամ անհայտ անձինք կրակած լինեն նռնականետից: Նախնական տվյալների համաձայն՝ տուժողներ չեն եղել:

Չնայած միջադեպի հետևանքով ռուս և թուրք զինվորականների շրջանում զոհեր չեն եղել, կողմերը որոշել են հետաձգել պարեկությունը: Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել դեպքը:

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) – Այն ալ-Հավր հատվածում։

Նախորդ Լուրը

Թուրքիան մտադիր չէ փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Հաջորդ Lուրը

Թուրքիայի նախագահը թշնամիներին թվարկելիս չի մոռացել նաև հայկական լոբբիին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

01/07/2026
Ադրբեջան

Ի՞նչ է կանգնած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հետևում. փորձագետի կարծիքը

01/07/2026
Թուրքիա

Էրդողանն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը

01/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի նախագահը թշնամիներին թվարկելիս չի մոռացել նաև հայկական լոբբիին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)