Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 12-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է մայիսի 11-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 32.722 թեստ, որոնցից 1.114-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 55 դեպք, առողջացել է 3.089 հիվանդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 139771 հաստատված դեպք և մահվան 3841 դեպք, առողջացել է 95․780 հիվանդ։
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 70 նոր դեպք, 30 մարդ ապաքինվել է։
Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վարակման 2․589 դեպք, 1․680 մարդ ապաքինվել է, 32 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 877 մարդ, որից 31-ի վիճակը ծանր է, 42-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 197․545 թեստ։
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, ևս 32-ն ապաքինվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը:
Այսպիսով, հաստատված 639 դեպքից բուժվողների թիվը կազմում է 280, մահացածների թիվը՝ 11, իսկ բուժված անձանց՝ 349: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4․600, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է գտնվում 413 մարդ:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․481-ով՝ կազմելով 110․767: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․683 էր։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 48 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6․733։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 45 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 88,357: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 87,422 էր։ 2713 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս Իրանում 615․477 թեստ է անցկացվել։
Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 20-ով և հասել 16 526-ի, մահացության թիվը դեռ 258 է, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:
Նախարարության հաղորդմամբ՝ վարակակիրներից 67-ը ծանր վիճակում են, 57-ը՝ թոքերի արհեստական օդափոխման կարիք ունեն:
Միևնույն ժամանակ, մեկ գիշերվա ընթացքում ապաքինվել է 113 մարդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմել է 11․956:
Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3․538 դեպք, որոնցից 1.430-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2․042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33․313 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում արձանագրվել է մահվան 47 (ավելացել է ևս 1-ով) դեպք:
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 14 է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նրանցից 8-ն ապաքինվել է, 25 հոգի մեկուսացված է։ Ընդհանուր թեստավորվել է 434 մարդ: