17-07-2026 / 06:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն այս փուլում չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

2025/11/26 14:19
Անվտանգություն, Կարևոր

Հայաստանն այս փուլում չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարցը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթցաքում։ Անդրադառնալով Երևանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներին չմասնակցելու, սակայն փաստաթղթերի ընդունմանը չխոչընդոտելու քաղաքականությանը Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն արդեն հայտարարված է․ Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց չի խանգարում որոշումների ընդունմանը։

«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա՝ ըստ ստեղծվող իրավիճակի։ Հայտարարվել է Հայաստանի բալանսավորման քաղաքականության մասին, և Հայաստանն այդ շրջանակում է ընդունում որոշումներ»,-նշել է փոխնախարարը։

Լրագրողների հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, չմասնակցելով կազմակերպության աշխատանքներին, շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, Սաֆարյանը պատասխանեց․ 

«Այս փուլում քաղաքականությունն այդպիսին է։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»։

Հարցին՝ ԱԳՆ օրակարգում կա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, փոխնախարարը պատասխանեց․ «Այսպիսի խնդիր մեր առջև դեռ չի դրվել։ Եթե նման զարգացումներ լինեն, բոլորը կիմանան»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ համաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

Նախորդ Լուրը

ԵՄ-ը Վրաստանում տեղի ունեցողներին չարձագանքելու պատճառով ավելի արագ է կորցնում այն․ Զուրաբիշվիլի

Հաջորդ Lուրը

Պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան․ Ալեն Սիմոնյան

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նոր ղեկավարին

16/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոյեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

16/07/2026
Ադրբեջան

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026
Հաջորդ Lուրը

Պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան․ Ալեն Սիմոնյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օդային տագնապի պատճառով ֆոն դեր Լայենը Կիևում ընդհատել է ճեպազրույցը և պատսպարվել թաքստոցում

16/07/2026

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կարմիր գիծ» է, և սպառնացել է հարվածել տարածաշրջանի ենթակառուցվածքներին

16/07/2026

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)