27-11-2025 / 16:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մասնագետներն ահազանգում են օդի աղտոտվածության վտանգների մասին

2025/11/27 15:36
Հայաստան

«Երևանում օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է»։

«Ասել, որ մենք խայտառակ կեղտոտ օդ ենք շնչում, քիչ է, այսօր օրինակ մենք թունավոր օդ ենք շնչում, չեմ հասկանում ինչ հոտով, ինչ ծխի խեղդող թույնով……հետո էլ զարմանում ենք երիտասարդ մահերի վրա…»։

«Հիդրոմետեորոլոգիայի և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երևան քաղաքում, հատկապես կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4–4 անգամ։ Երևանի չորս վարչական շրջաններում՝ Կենտրոնում, Արաբկիրում, Նոր Նորքում, Շենգավիթում տարբեր օրերի ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել  է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ի վերջո, ի՞նչ են շնչում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը։

Որպեսզի հասկանանք օդի աղտոտվածության պատճառը, պետք է հասկանանք՝ ինչով է աղտոտված օդը։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը՝ ընդգծելով, որ օդի որակի բավարար ծավալով ու պարամետրերով ուսումնասիրություն չի իրականացվում։

«Աղտոտման աղբյուրները բազմազան են. մեքենաներ, շինարարություն, որն ակնհայտ փոշու աղբյուր է, ոչ մետաղական բազմաթիվ հանքավայրերը, բայց դրանք ճիշտ հասկանալու համար պետք է ունենալ հստակ տվյալներ։ Մենք այսօր ունենք տվյալներ պետական լիազոր մարմնի կողմից, որն ընդամենը 3 պարամետրերով է, դա հնարավարություն չի տալիս ճիշտ գնահատական տալ։ Պետք է ունենալ ելակետային մեծ քանակությամբ վստահելի տվյալներ։ Օրինակ՝ Կենտրոնում կարծեմ 2 տեղ կա սարք տեղադրված, բայց կարելի էր 15 կետում ունենալ։ Առանց համապարփակ տվյալների լուրջ եզրակացություններ հնարավոր չէ անել»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը պայմանավորված է նաև Երևանի դիրքով և սեզոնով։

Օդի աղտոտվածությունը առաջին հերթին խնդիր է դառնում խրոնիկ, թոքային հիվանդություններ, բրոնխիտ, ասթմա ունեցողների համար։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ ալերգոլոգ Սևան Իրիցյանը։

«Պետք է փորձել խուսափել աղտոտված օդից, տանն ունենալ օդը մաքրող ֆիլտրեր, աշխատել երկար չգտնվել դրսում, հատկապես աղտոտված տեղամասերում։ Եթե հնարավոր չէ, ապա հատկապես խոցելի խմբում գտնվողները պետք է կրեն դիմակներ։ Մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ խնդիրներ, աղտոտված օդի պատճառով կարող է դիտվել ինքնազգացողության վատացում, որն էլ իր հերթին կարող է բերել ուշադրության պակասի»,- նշեց Իրիցյանը՝ ավելացնելով, որ աղտոտված օդը կարող է հանգեցնել նաև նյարդային խնդիրների։

Մասնագետի խոսքով՝ պացիենտների կտրուկ ավելացում այժմ չունեն, բայց երկարաժամկետ կտրվածքով սա կարող է առողջապահական համակարգում ծանրաբեռնվածություն առաջացնել։

«Խրոնիկ հիվանդություններ ունեցողները շատ լավ գիտեն, որ պետք է խուսափեն կեղտոտ օդով լցված տարածքում գտնվելուց, դեղաչափերն են ավելացնում։ Այնուամենայնիվ, աստիճանաբար, աննկատ ձևով օդի աղտոտվածությունը կարող է ծանրաբեռնել առողջապահական համակարգը, օրինակ՝ թոքաբորբերի կամ այլ նմանատիպ խնդիրների ձգձգումով։ Հիմա վիրուսային վարակների սրացման սեզոնն է, ու դրանց առողջացումը կարող է ավելի դանդաղ ընթանալ»,-առողջական հնարավոր խնդիրներն ու վտանգները թվարկեց բժիշկը։

Նա խորհուրդ է տալիս նվազեցնել տան ներսի աղտոտվածության պատճառները ու հնարավորինս քիչ գտնվել դրսում։

«Տանը պետք է չծխելը, փոշին վերացնել, գազօջախները քիչ օգտագործելը, դրանք ևս օդը կեղտոտում են, հարկավոր է ստուգել օդափոխության համակարգը և օդը խոնավեցնող, զտող սարքեր կիրառել»,- ասաց մասնագետը։

Օդի աղտոտվածությունն առողջապահական հավելյալ  ծախսեր է առաջացնելու քաղաքացիների համար։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծքով՝ այս տեսանկյունից խնդիրներ են առաջանում մարդկանց համար նաև որպես սպառող։

«Մենք Երևանում ունենք բնապահպանական աղետ, բայց եթե մի փոքր հեռու ենք գնում, հասկանում ենք, որ միայն Երևան քաղաքում չէ։ Դա կարող է տարբեր գործոններով պայմանավորված լինել. աղբի վերամշակման խնդիրներ, հաստաբուն ծառերը դեկորատիվ ծառերով փոխարինել, շինարարությամբ, ենթակառուցվածքների բացակայության պայմաններում բնակֆոնդի ավելացմամբ։ Ընդամենը պետք է համեմատություն անցկացնել օնկոլոգիայի վիճակագրության մեջ Հայաստանի և աշխարհի մյուս երկրներում։ Հարցեր պետք է ուղղել առողջապահության նախարարությանը։ Սա սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր, մասսայական բնույթ կրող խնդիր է, պարզապես մի մասը ուղիղ առնչություն ունենում է, մյուս մասը՝ ինչ-որ ժամանակ չի ունենում»,- նշեց Պիպոյանը։

Անդրադառնալով լուծումներին՝ Պիպոյանը նշեց, որ խնդիրներն այնքան բազմագործոն են, որ դրանց լուծումներն էլ են շատ տարբեր։

«Մեզ մոտ պետական  համակարգն ամբողջ ռեսուրսն ուղղում է քաղաքացու համար պատկեր ստանալու ուղղությամբ, ոչ թե գործում է ի բարօրություն հասարակության։ Օրինակ, ինչո՞վ է զբաղված հանրային առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակող կառույցը՝ ռիլլեր նկարելով, նկարահանվելով, և համապարփակ առողջապահության հետ կապ չունեցող փաթեթը ներկայացնելով»,- նշեց նա։

Նախորդ Լուրը

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև

Հաջորդ Lուրը

Փաշինյանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Այլ Լուրեր

Հայաստան

Այրումներով մի՛ աղտոտեք օդը. մեկնարկել են շուրջօրյա խստացված միջոցառումներ

27/11/2025
Ադրբեջան

Փաշինյանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

27/11/2025
Հայաստան

«Հայաստան. հնագույն հրաշքների վերածնունդը». The World of Fine Wine

27/11/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Sprayground-ի ոսկեգույն ուղղաթիռը Դուբայի ավիաշոուի աստղն է դարձել

27/11/2025

Այրումներով մի՛ աղտոտեք օդը. մեկնարկել են շուրջօրյա խստացված միջոցառումներ

27/11/2025

Փաշինյանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

27/11/2025

Մասնագետներն ահազանգում են օդի աղտոտվածության վտանգների մասին

27/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)